Դրանք բժշկի կոչում կրելու իրավունք չունեն․ փոխնախարար
BlogosphereԱռողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Զգացել ե՞ք, որ մի քանի հոգի կա Հայաստանում, ով չհանդիանալով տվյալ հարցի մասնագետ, ամեն անգամ իր «հեղինակավոր» կարծիքնա հայտնում` հիմնականում ստեր փչելով, գոռգոռալով, հեղուկներ ցփնելով, ֆանտաստիկ բնույթի հայտնագործություններ բացահայտելով:
Սրանք մարդիկ են, ովքեր թքած ունեն, թե իրենց բարբաջանքը ոնց կանդրադառնա մարդկանց առողջության վրա, կարևորը իրենք կպիառվեն, լայքեր կհավաքեն ու ԶԼՄերում հարցազրույցներ կտան: Սրանք մարդիկ են, ովքեր մտածում են իրենց շահի մասին, անձնական շահի մասին:
Սկսում եմ լուրջ մտածել նման շառլատաններին բժշկի դիպլոմներից զրկելու օրենսդրական հիմքեր ստեղծելու անհրաժեշտության մասին` ազգային անվտանգությունից ելնելով:
Դրանք բժշկի կոչում կրելու իրավունք չունեն։