Մենք Կումանի հետ ենք․ Պլանես
SportԻսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն Ռամոն Պլանեսը աջակցություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին՝ «Կադիսի» հետ Իսպանիայի առաջնության 6 -րդ տուրում ոչ-ոքի խաղալուց հետո:
Հինգշաբթի օրը Կադիզում կայացած հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: Երկրորդ խաղակեսի վերջում Կումանը կարմիր քարտ ստացավ մրցավարների դեմ բողոքի համար: «Բարսելոնան» 9 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում:
«Կումանը վայելում է մեր աջակցությունը, և մենք նրա հետ ենք: Նա մեր մարզիչն է: Մենք նոր ցիկլի մեջ ենք և ունենք մեծ ապագա և մեծ որակներ ունեցող խաղացողներ: Նրանք ակումբի ապագան են», - Պլանեսին մեջբերում է RMC Sport-ը: