Թուրքիան Սիրիայի հարցում Ռուսաստանի մոտեցման փոփոխություն է ակնկալում․ Էրդողան
РоссияԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 29-ին Սոչիում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ ավելի վաղ հայտարարված հանդիպման նախաշեմին ասել է, որ Սիրիայի հարցում «այլ մոտեցում է ակնկալում Ռուսաստանից»:
«Ես տարբեր ակնկալիքներ ունեմ Պուտինի հետ հանդիպումից: Սիրիայի վարչակարգը իրականում սպառնալիք է ներկայացնում մեր սահմաններին: Ես, որպես բարեկամ երկիր, Ռուսաստանից ակնկալում եմ համերաշխություն և Սիրիայի նկատմամբ այլ մոտեցում: Մեր համատեղ պայքարը պետք է շարունակվի հարավում», ասել է Էրդողանը լրագրողներին։
Նա հավելել է, որ Թուրքիան ձգտում է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնել, որպեսզի ապրանքաշրջանառությունը հասցնի 100 մլրդ դոլարի:
Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել էր ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինը և Էրդողանը նախատեսում են քննարկել երկկողմ հարաբերությունները և Սիրիայի հետ առնչվող հարցերը Թուրքիայի ղեկավարի աշխատանքային այցի ընթացքում:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 29-ին Սոչիում Պուտինի հետ բանակցությունների ընթացքում հույսը դնում է «կարևոր որոշումների» վրա։ Դրանք կանցկացվեն «tete a tete» ձեւաչափով: