Ամերիկացի դերասանուհին ծննդյան տորթի մոմերը փչելիս քիչ է մնացել` ողջ-ողջ այրվի (տեսանյութ)
LeisureԱմերիկացի դերասանուհի Նիկոլ Ռիչին տոնել է իր 40-ամյակը, որը բառի բուն իմաստով շատ թեժ է ընթացել: Աստղը Instagram-ում կիսվել է տեսանյութով, որում փչում է ծննդյան տորթի մոմերը, սակայն մի պահ նրա մասզերն սկսում են այրվել:
Ինչպես երևում է կադրերում, երբ Նիկոլը թեքվում է դեպի աղանդերը, նրա մազերը կպչում են կրակին և անմիջապես սկսում փայլել երկու կողմից: Սկզբում աստղը չի հասկանում, թե ինչ է կատարվում, և վախեցած ժպտում է, մինչ հյուրերը փորձում են հանգցնել կրակը:
Միայն արտիստի էջում տեսանյութը հավաքել է մոտ երեք միլիոն դիտում: Եվ եթե որոշ օգտվողներ շտապել են կարեկցանք արտահայտել, ապա մյուսները չեն կարողացել զսպել իրենց ծիծաղը՝ նշելով, որ աստղը հաստատ երկար ժամանակ կհիշի նման թեժ տոնը:
«Ծնունդդ շնորհավոր: Հուսով եմ լավ ես»,- գրել է օգտատերերից մեկը: