Արարատ Միրզոյանը հանդիպել է Ժոզեպ Բորելի հետ
ИностранныйԵվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած առաջին անձնական հանդիպման մասին:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և ԵՄ-Հայաստան համագործակցության ապագան` ներառյալ Եվրոպական միության հետ ասոցացման մասին համաձայնագիրը:
Բորելը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորմանը: