Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Opel-ն ու Renault-ն. կան վիրավորներ
Արտակարգ ՊատահարՍեպտեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ոսկեհատ գյուղից դեպի Մասիս քաղաք տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Opel և Renault մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: