Կրկին սեքս-սկանդալ` Ադրբեջանում. հրապարակվել է ընդդիմության առաջնորդի դստեր ինտիմ տեսանյութը
Ադրբեջանում սոցիալական ցանցերում հրապարակվել է անձնական բնույթի տեսանյութ, որում, ենթադրաբար, պատկերված է ադրբեջանական ընդդիմության առաջնորդ Ջամիլ Հասանլիի դուստրը:
Հասանլին Ադրբեջանի անվտանգության ծառայություններին և անձամբ նախագահ Իլհամ Ալիևին մեղադրել է տեսանյութի արտահոսքի կազմակերպման մեջ՝ հայտարարելով, որ դա քաղաքական ճնշման փորձ է:
«Աղջիկս՝ Գյունել Հասանլին, 38 տարեկան է, ամուսնալուծված է ավելի քան 10 տարի: Նա գաղտնիության իրավունք ունի և կարող է նորից ամուսնանալ: Ոչ ոք, ներառյալ ես, չի կարող դա արգելել: Դրանում ոչ մի անսովոր բան չկա: Անբարոյականություն է ներխուժել ուրիշների անձնական տարածք և կարգադրել պետական անվտանգության ծառայություններին օգտագործել այն քաղաքական շանտաժի համար», - գրել էր Հասանլին այն ժամանակ իր ՖԲ-ում:
Ահա թե ինչպես է Ալիեւը շարունակում մնալ իշխանության ղեկին ... շանտաժի միջոցով: