Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է աքսորել Մառա Բաղդասարյանին
WorldԼիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, որում, ի թիվս այլ բաների, քննարկվել է աքսորի պրակտիկայի վերսկսման հարցը, ասել է, որ շարունակում է աքսորը համարել արդյունավետ պատիժ՝ նշելով որ խոսքը օրենսդրության հումանիտարացման մասին է:
«Դա պետք է անել։ Աքսորը ծանր պատիժ է: Հիշում եք Մառա Բաղդասարյանին։ Նա խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները և չէր արձագանքել տուգանքներին։ Ահա Մոսկվայից աքսորելը գործուն պատիժ կլիներ... Գնա այլ տարածաշրջան, ուզո՞ւմ ես` պալատում ապրիր...», - ասել է Ժիրինովսկին` ի պատասխան այս հարցում նախագահի փաստարկների վերաբերյալ հարցին:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահն այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել Պետդումայի ընտրություններում հաղթած կուսակցությունների ղեկավարների հետ։