ՀՅԴ ԳՄ անդամների և Մարզային կոմիտեների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
ПолитическиеՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում ՀՅԴ ԳՄ անդամների և Մարզային կոմիտեների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Հանդիպման ժամանակ հանդես եկա առկա քաղաքական իրավիճակի մասին ամփոփ զեկույցով։
Հանդիպմանը մեծապես կարևորվեց մարզերում աշխատանքների ակտիվացումը և ազգաբնակչության հետ տարվող աշխատանքների ընդլայնումը:
ՀՅԴ Մարզային կոմիտեների ներկայացուցիչների և պատասխանատուների հետ քննարկեցինք նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորների առաջիկայում նախատեսվող մարզային այցերին և դաշինքի պատգամավորների հետ տեղի ունենալիք հանդիպումներին առնչվող հարցերը»,- գրել է նա։