«Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ հաղթեց «Լևանտե»-ին
SportԻսպանիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Լևանտե»-ին:
«Նոու Կամպ» մարզադաշտում կայացած խաղում կատալոնական ակումբը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Լևանտե»-ի դարպասը: «Կապտանռնագույնների» կազմում աչքի ընկան Դեպայը, դե Յոնգը և Ֆատին:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 5-րդն է և ունի 12 միավոր: Առաջատարը 17 միավորով «Ռեալ»-ն է: