Փաշինյանը վաղ առավոտյան այցելել է «Եռաբլուր»
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան՝ 7:30-ի սահմանում, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Տեղում գտնվող լրատվամիջոցներին կրկին հնարավորություն չի տրվել լուսաբանել կառավարության ղեկավարի այցը։
Բացի Փաշինյանից՝ վաղ առավոտյան Եռաբլուրում են եղել նաև փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին։