Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off Armenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10 Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey 

Ունենք մի քանի տարվա հարաբերական դադար՝ վերականգնելու մեր ուժերը. Չալաբյան

Blogosphere

Մեկ տարի է անցել այն ճակատագրական օրվանից, երբ մեր երկիրը հայտնվեց պատերազմի ճիրաններում։ Պատերազմի, որն իր մասշտաբներով ու կորստաբերությամբ գերազանցեց այն ամենն, ինչ դրան նախորդել էր, որը մտավ տառացիորեն մեր յուրաքանչյուրիս տան մեջ, և մեր կյանքը բաժանեց երկու մասի՝ մինչև պատերազմը, և դրանից հետո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա նշել է. «Ոմանց կյանքում գուցե պատերազմից հետո էլ շատ բան չի փոխվել, բայց հասարակության այն մասի համար, որն ընդունակ է մտածել և վերլուծել, եկել է այն ցավոտ գիտակցությունը, որ այն ամբողջ իրականությունը, որը ձևավորվել էր 1994 թ․ հետո՝ ամուր սահմաններ, մարտունակ բանակ, անվտանգ ճանապարհներ, մեզ համար այլևս երաշխավորված չեն։ Պատերազմում կրած պարտության պատճառով մեր տարածքը կրճատվել է, սահմանները երկարել ու դարձել են ավելի խոցելի, բանակը ցավալի կորուստներ է կրել մարտի դաշտում, մի շարք ռազմավարական ճանապարհներ անցել են թշնամու վերահսկողության տակ, և մի քանիսին էլ այն շարունակում է հավակնել սպասվելիք սահմանազատման արդյունքում։ Ինչը թերևս ակնհայտ չի առօրյա կյանքում, բայց առավել ճակատագրական է՝ մեր երկիրը կորցրել է իր ինքնիշխանության զգալի մասը, դարձել է խաղաքարտ տարածաշրջանային տերությունների կողմից մղվող բազմաչափ հակամարտության մեջ, որտեղ մեր բնակավայրերը և տարածքները ստվերային մեկ պայմանավորվածությամբ կարող են փոխանակվել Սիրիական Իդլիբում ինչ որ մի ճանապարհի, կամ Լիբիայում ինչ որ մի նավթահանքի հետ։

Պատերազմից մեկ տարի անց, պարզ են դառնում և նրա խորքային աշխարհաքաղաքական շարժառիթները, և այն ռազմավարական պլանը, որը հետևողական կիրառելով, թշնամին կարողացավ պառակտել հայկական հասարակությունը, մեկուսացնել այն իր հիմնական ռազմավարական գործընկերներից և արդյունքում անհավասար կռիվ պարտադրել հայկական բանակին։

Նույնիսկ այդ պայմաններում բանակը հերոսական կռիվ մղեց, և ռազմաճակատի մեծ մասում կարողացավ կասեցնել թշնամու առաջխաղացումը, նրան պատճառելով ծանր կորուստներ։ Սակայն պատերազմները կռվում են ոչ միայն բանակները, այլ պետությունները, և նույնիսկ հերոսաբար կռվող բանակը չի կարող շրջել պատերազմի ընթացքը, եթե պետությունը, որպես ամբողջություն, այն տանուլ է տվել։ Իսկ մենք տանուլ էինք տվել այս պատերազմն այն պահից, երբ նրա մեջ բացահայտ ներքաշվեց Թուրքիան, առանց բավարար հակազդեցություն ստանալու Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոմիությունից՝ այն երեք հիմնական աշխարհաքաղաքական կենտրոններից, որոնք միասին կոչված էին ապահովել կայունությունը մեր տարածաշրջանում։ Արդյունքում, հայկական պետության ձախողումների համար մենք ծայրահեղ թանկ գին վճարեցինք՝ հազարավոր մարդկային կյանքերով, հսկայական կորսված տարածքներով, վիթխարի նյութական կորուստներով, և ամենակարևորը՝ սեփական ուժերի նկատմամբ վստահության կորստով։

Որքան էլ ծանր լինեն սակայն այս պատերազմի կորուստները, մենք պետք է գիտակցենք, որ այն չի ավարտվել, և մենք վաղաժամ թևաթափ լինելու իրավունք չունենք։ Թուրքիայի պանթուրքիստական ախորժակները միայն սրվել են այս պատերազմով։ Ադրբեջանը, ոգևորվելով սեփական անպատժելիությունից, ձգտում է Հայաստանի ռազմավարական տարածքների՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի նկատմամբ վերահսկողության, Արցախի ճակատագիրը ընդհանրապես անորոշ է։ Լավագույն դեպքում, մենք ունենք մի քանի տարվա հարաբերական դադար՝ վերականգնելու մեր ուժերը, և վերականգնելու նաև մեր տարածաշրջանում ընդհանուր ուժային հավասարակշռությունը, այլապես մեզ նոր պատերազմ է սպառնում, այս անգամ արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Թշնամին այդ պատերազմին պատրաստվում է ամբողջ թափով՝ ամեն շաբաթ տարբեր զորավարժություններ է իրականացնում, մեծ ծավալի նոր սպառազինություններ է ձեռք բերում, նոր ռազմավարական ճանապարհներ է կառուցում, և պարբերաբար տարբեր սադրանքներով փորձարկում է մեր դիմադրողականությունը։

Մեզ այլ բան չի մնում, քան հակազդել թշնամու աճող ախորժակներին, ընդ որում հակազդել դրան բոլոր ճակատներով՝ վերակազմավորելով և ամրապնդելով մեր բանակը, արագ թափով զարգացնելով սեփական ռազմական արդյունաբերությունը, համատարած մարզելով մարտունակ տարիքի բնակչությանը, և ամրապնդելով Արցախի և Հայաստանի սահմանամերձ բնակավարերը՝ յուրաքանչյուրը վերածելով անառիկ ամրոցի։ Սեփական մարտական կարողությունների աճին զուգահեռ, մենք պետք է վերականգնենք հայկական պետության միջազգային հեղինակությունը, և ձևավորենք դաշնակցային հարաբերությունների այնպիսի համակարգ, որն արդյունավետ կհակազդի թուրք-ադրբեջանական տանդեմին, և այլևս թույլ չի տա, որ նրա ուժն անարգել ջարդվի մեր գլխին։ Դա ավելի քան իրատեսական է, հաշվի առնելով Թուրքիայի ագրեսիվ պահվածքը տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ, և մենք այստեղ կարող ենք ստանձնել մեր արժանապատիվ դերակատարությունը, եթե արագ տեմպերով վերականգնենք մեր ուժերը, և դադարենք Թուրքիայից խաղաղություն մուրալ։

Պատերազմից մեկ տարի անց, մենք շարունակում ենք սգալ մեր անժամանակ հեռացած հերոս նահատակների համար։ Առաջնագծում կռվող մեր եղբայրներն իրենց կյանքով են վճարել մեր բոլորի ազատության և ապրելու իրավունքի համար։ Նրանց հիշատակի առաջ մեր պարքն է՝ այսուհետ ապրել և գործել այնպես, որ թշնամին այլևս չկարողանա անարգել խլել հայի կյանքը, հողն ու ազատությունը։ Պատերազմից մեկ տարի անց, խոնարհում եմ գլուխս մեր բոլոր հերոս նահատակների առաջ, և կոչ անում ապրողներին՝ կրկնակի-եռակի եռանդով կառուցել և պաշտպանել մեր բոլորիս հայրենիքը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to Armenia
Most Popular