Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна 

Fact Check. պաշտոնյաների ստերը 44-օրյա պատերազմի ընթացքում և ավարտից հետո

Аналитический

Արցախյան երկրորդ պատերազմից անցել է ուղիղ մեկ տարի: Այդ չարաբաստիկ 44 օրերի ընթացքում  հանրությանը մոլորեցնում էին «հաղթելու ենք» հեշթեգով և ընդամենը մեկ գիշերվա մեջ կանգնեցրին հայրենիքը կորցնելու փաստի առջև: Օրինակ՝ պատերազմից հետո հայտնի դարձավ, որ Շուշին ընկել էր նոյեմբերի 7-ին: Նոյեմբերի 9-ի երեկոյան այդ մասին հայտնեց Արցախի նախագահի խոսնակը, սակայն ՊՆ-ն հերքեց՝ ՊԲ խոսնակը նույն այդ օրը ասուլիսի ընթացքում հայտարարում էր մեր բանակի հաջողությունների մասին, իսկ վարչապետ Փաշինյանը գրառում էր անում, որ Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են: Սա էր պաշտոնական տեղեկատվությունը, որը հետագայում, ինչպես տեսանք, հերքվեց: 

Նույն վարչապետ Փաշինյանը հայտարարել էր՝ բանակցությունների ընթացքում հանգել էին մի կետի, որ ցանկացած պարագայում Շուշին պետք է հանձնվեր: Փաշինյանի այս հայտարարությունը սկզբում հերքեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, ով հստակ գրառում արեց՝ հայտարարելով, որ բանակցությունների և ոչ մի փուլում Շուշին զիջելու հարցը չի քննարկվել: Այնուհետև Փաշինյանին էլ ավելի լուրջ քաղաքական ապտակ հասցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով փաստացի հաստատեց՝ Շուշին հանձնելը եղել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշումը: 

Պատերազմի օրերին վարչապետը հայտարարում էր՝ տասնյակ հազարավոր կամավորներ են ցուցակագրվել ռազմաճակատ մեկնելու համար: Պատերազմից հետո սկսեց խոսել մոբիլիզացիոն խնդիրների մասին, այն մասին, որ փաստացի չեն գնացել, չեն կռվել և դա է նաև պարտության պատճառներից մեկը: 

Ակնհայտ է, որ կոպիտ մանիպուլյացիաներ են տեղի ունեցել նաև զոհերի իրական թվերը ներկայացնելիս: Միքայել Մինասյանի հայտնի գրառումից հետո առողջապահության նախարարությունը մեկ գիշերվա մեջ 1000-ով ավելացրեց հայկական կողմի զոհերի թիվը` այսպիսով մատնելով այն թվային մանիպուլյացիաները, որոնք իրականացվել են և փաստացի հանրությունից թաքցվել է մեր կորուստների իրական պատկերը և ցուցակները այդպես էլ չեն հրապարակվում: 

Ջաբրայիլի, Ֆիզուլիի և Հադրութի անկման մասին լուրերը ՊՆ ներկայացուցիչը համառորեն հերքել է ՝ ընդ որում, հումորային ոճով դիմել Իլյուշին, մինչև մարտական գործողությունների քարտեզի հրապարակումը: Չնայած, բազմաթիվ էին վկայությունները, որ առնվազն այս հարցում ադրբեջանական կողմը չի ստում և այս տարածքները այլևս չեն գտնվում մեր վերահսկողության տակ: 

Պատերազմի օրերին տված իր հարցազրույցներում Փաշինյանը պնդում էր, որ չի գնա այնպիսի զիջումների, որոնք կարող են կասկածի տակ դնել Արցախի կամ Հայաստանի ժողովրդի անվտանգությունը: Սա հավաստիացում էր, որ տրվում էր սեփական ժողովրդին, սակայն ստորագրված փաստաթուղթը ուղղակի հարված է այդ անվտանգությանը:

Փաշինյանը պնդում է, որ ռազմական գործողությունները դադարեցնելու առավել ընդունելի տարբերակ չի եղել, բոլոր առաջարկները ենթադրում էին 7 շրջանների հանձնում` ներառյալ Շուշին: Օրեր առաջ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել է մեկ այլ փաստաթուղթ, որը Փաշինյանը, ըստ էության, չի համաձայնել ստորագրել և գնացել է ավելի մեծ կորուստների և տարածքային զիջումների: 

Պատերազմի ընթացքում Փաշինյանը հայտարարում էր, որ բոլոր քաղաքական ուժերը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, տեղյակ են ընթացիկ իրավիճակից, ծանոթ են ստեղծված դրությանը: Ինչպես հետագայում պարզվեց՝ անգամ սեփական թիմակիցները տեղյակ չեն եղել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունից: 

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին 44 օրվա ընթացքում ստելն ու մամուլի հրապարակումները հերքելը նույնպես դաս չեղան, ժանրի կանոններին համապատասխան նա շարունակում է հերքել նույնիսկ այն, ինչը հաստատում են տեսանյութերն ու ՏԻՄ ղեկավարները։ Մասնավորապես, Մանե Գևորգյանը հերքել էր լուրը, որ ադրբեջանցի զինվորականները Սոթքի հանքում են գտնվում։ Գևորգյանը նախ ասել է, որ լուրը իրականությանը չի համապատասխանում, ապա նշել, որ Գեղարքունիքի մարզպետից պարզաբանման է սպասում։ Փաստորեն վարչապետի խոսնակը ամեն դեպքում հերքում է՝ չունենալով ոչ մի ինֆորմացիա, իսկ մինչ նա սպասում էր Գեղարքունիք մարզպետի պարզաբանումներին, համացանցում արդեն տարածվեց տեսանյութը, իսկ Սոթքի համայնքապետը հաստատեց ողջ տեղեկությունը։ 

ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտնի հայտարարություններից հետո ՊՆ տարածած ռելիզում ասվում էր, որ Հակոբյանի հայտարարությունները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլ նաև պետական գաղտնիք են պարունակում: Հետևությունները թողնում ենք ձեզ:

Պաշտոնյաները շարունակեցին ստել նաև պատերազմից հետո: Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարում էր հետևյալը ՝«Սյունիքում հակառակորդը ոչ մի հատվածում առաջ չի եկել: Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են: ՀՀ պետական սահմանին որևէ խախտում չի կարող լինի, դա անհնարին բան է, ես եմ ասում» . Նա փաստացի հերքում էր ՊՆ-ին:

ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարում էր՝ չի նշանակում, որ այնպիսի իրավիճակում է գտնվել երկիրը, որ (Սյունիքի – խմբ.) համայնքապետերը պետք է ջոկատ կազմեին, գնային պայքարեին թշնամու դեմ: Նման բան չի եղել: Որևէ համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի պայքարել, և դրա անհրաժեշտությունը չկա», այնուհետև` «Որևէ ջոկատ` համայնքապետի, տեսե՞լ եք, որ ադրբեջանցու դեմ պայքարի, և որտեղ է այդ պայքարը երևում»` հարցնելով` «Ի՞նչ էին անում համայնքապետերը»:Միանգամից նշենք, որ Արմեն Խաչատրյանի այս պնդումը ամբողջովին սուտ է: Համայնքապետերի կողմից ջոկատ կազմելու «հորդոր» եղել է անձամբ վարչապետ Փաշինյանի կողմից, որը նշել է. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերինպետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը»:

ԱԽՔ քարտուղար Արամեն Գրիգորյանը հայտարարում էր, որ ԳՇ պետը ստում է, երբ պնդում է, որ իր զեկույցում իշխանություններին ներկայացրել էր իրավիճակը և կոչ արել կանգնեցնել պատերազմը:

Ինչո՞ւ պետք է հանրությունը այսքանից հետո վստահություն տածի պաշտոնական տեղեկատվության հանդեպ, եթե այդ նույն պաշտոնական տեղեկատվությամբ հանրությանը 44 օր շարունակ ստել են և կերակրել հաղթանակի մասին ստահոդ միֆերով և հույսերով: Ինչո՞ւ պետք է հանրությունը վստահի այն աղբյուներներին, որոնց հայտնած տեղեկություններից և ոչ մեկը իրականությանը չի համապատասխանել: Ստացվում է, որ Հայաստանում ճիշտ խոսում են միայն պաշտոնյաները և պետական կառույցների խոսնակները՞, իսկ Պուտինը և հասարակույան լայն շերտերը, Արցախում իրենց գործունեությունը ծավալած օտարերկրյա լրագրողները, մեր նախկին բարձրաստիճան զինվորականները ձայն ձայնի տված ստում են և մոլորեցնում են հանրությանը… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян20 шагов властей против Ай ДатаВ посольстве Армении в Китае состоялось мероприятие памяти жертв Геноцида армянУшел из жизни доктор исторических наук, профессор Николай ОваннисянСерж Саргсян о нынешней делимитации границы с Азербайджаном: Процесс не приведет Армению к мируВ Москве в Кафедральном соборе Святого Преображения отслужена литургия в память жертв Геноцида армянВ Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армянУченые выяснили, какие существа на Земле первыми научились светитьсяМарукян: Получается, что не нужно требовать у Баку покинуть оккупированные территории Армении?Генерал: Сколько можно отдавать земли по частям?Microsoft передумала блокировать свои программы в РоссииАрмянский народ вновь борется против ненависти: председатель Палаты представителей УругваяОплакивая трагедию, мы ценим стойкость армянского народа: Послание Джо БайденаПоддержка незаконно содержащимся в бакинской тюрьме армянским заключённым. Марш в ЦицернакабердПосол Литвы почтил память жертв Геноцида армянПолковник: Демаркация не укрепит наши границыУмерла скандальная блогерша Лена МироАзербайджан не остановится, потому что есть атмосфера безнаказанности: Жан- Люк МеланшонАбхазия чтит память жертв Геноцида армянАрмянский народ пережил первый геноцид XX века и первую этническую чистку XXI века: выступление Натали Луазо в ЕПВ Норатусе за сутки погибли двое мужчин – вследствие взрыва и огнестрельного раненияВ Цицернакаберде супругу премьер-министра Армении встретили криками «Никол - предатель», «Никол – убийца»Часть подвергнутых приводу у села Баграташен граждан отпущены на свободуСпикер парламента: Мы чтим память 1,5 миллиона невинных жертв Геноцида армянОмбудсмен: В Армении слишком много применяется арест в качестве меры пресеченияДрузья и коллеги Рубена Варданяна инициировали маршГеноцид армян - самое ужасное преступление в истории человечества: Фабио Массимо КастальдоГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюПрезидент Армении: Борьба с безнаказанностью имеет важное значение для восстановления исторической справедливостиПосольство России в Армении опубликовало запись на армянском языке в день памяти жертв Геноцида армянПосол Бельгии в Армении в Мемориальном комплексе Цицернакаберда почтил память жертв Геноцида армян в Османской империиСегодня мы чтим память жертв Геноцида армян: Марина КальюрандФранцузы и армяне навсегда связаны: МакронГенсек ОДКБ заявил о попытках Запада распространять деструктивный контент в других странахКатоликос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единстваЭрдоган в связи с 24 апреля сделал очередное заявление, отрицающее исторические реалии 1915 годаС утра поток людей к мемориалу «Цицернакаберд» в Ереване не прекращаетсяВ 21 веке, мы стали свидетелями очередной политики этнических чисток и ее последствий: МИДГеноцид армян – это не просто трагедия прошлого, это продолжающаяся действительность: депутат ЕвропарламентаПремьер-министр Никол Пашинян почтил память жертв Геноцида армян в ЦицернакабердеПослание премьер-министра Никола Пашиняна по случаю 109-й годовщины Геноцида армянГенсек: решение Армении покинуть ОДКБ или остаться в ней будет суверенным выбором страны109 лет спустя: День памяти жертв Геноцида армянПремьер-министр Армении присутствовал на концерте, посвященном памяти жертв Геноцида армянАрхиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествиеМежду двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаВ селе Киранц также проходит факельное шествие
Самое популярное