Փառք, շնորհակալություն ու ներողություն բոլոր նահատակներին և նրանց հարազատներին
BlogosphereՊետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում է արել:
«Փառք, շնորհակալություն ու ներողություն բոլոր նահատակներին ու նրանց հարազատներին:
Մենք պարտավոր ենք ապրել այնպես, որ երբևէ զուր չդառնան մեր անգին կորուստները: Իսկ պատերազմի գլխավոր դասը կհամարեի ազգային, հասարակական ու անհատական կյանքի բոլոր մակարդակներում ու փուլերում շարունակական ինքնավերլուծության և դրանից բխող վարքի անհրաժեշտությունը՝ հիմնված ազգային, քաղաքացիական ու համամարդկային արժեքների ու սկզբունքների վրա:
Երեկ՝ ջահերթով, իսկ այսօր՝ պատարագով ու հուշահամալիր այցով մեր խոնարհումը բերեցինք ադրբեջանա-թուրքական ֆաշիստական ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակին»: