Ողջունելով հյուրերին՝ Վարդան Վարդանյանը կարևորեց ծրագրի շրջանակներում համագործակցությունը։
Ոստիկանությունից հայտնում են, որ քննարկվեցին Հայաստանի ոստիկանության և ծրագրի ղեկավարության միջև ստորագրված հուշագրի վերաբերյալ, ինչպես և ծրագրի շրջանակներում Հայաստանի ոստիկանությանը տրամադրվող աջակցության մասին հարցեր։ Խոսվեց տեխնիկական աջակցության և ոստիկանության աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման դասընթացների մասին, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ։
Երկու կողմերն էլ պատրաստակամություն հայտնեցին աջակցել ծրագրի իրականացմանն ու քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։