Լավրովն ու Շոյգուն կմնան իրենց պաշտոններում․ Պեսկով
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և արտգործնախարար Սերգեյ Լավրովը կմնան իրենց պաշտոններում, նրանք չեն գնում Պետդումա։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Ռիա Նովոստին:
Ավելի վաղ Պեսկովն ասել էր, որ պաշտպանության և ԱԳ նախարարությունների ղեկավարները Պետդումա գնալ կամ չգնալու վերաբերյալ որոշումներ պետք է անձամբ կայացնեն: Այսօր լրագրողների հարցին՝ արդյո՞ք «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջատար հնգյակը, ներառյալ՝ Շոյգուն և Լավրովը, մնացել են իրենց տեղում, Պեսկովը պատասխանել է․ «Այո՛»։