Տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները մեր օգտին են. Արամ Սարգսյան
Политические«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ պատերազմի արդյունքները որոշ քաղաքական ուժեր փորձեցին ներքաղաքական կյանքում վերածել փոփոխության. «Ակնհայտ է, որ նախկին իշխանությունները քաղաքական գործընթացները փորձեցին տանել ռևանշի: Առ այսօր էլ նրանք չեն թաքցնում, որ Աժ-ում եկել են այդ նպատակով»,- ասաց նա:
Խոսելով պատերազմի հետևանքների մասին՝ քաղաքական գործիչն ասաց. «Մենք պարտավոր ենք այդ ծանր իրականությունը մերը դարձնել, տղաներին, միանշանակ, էլ հետ չենք բերի, բայց մեր ժողովրդի բարեկեցության խնդիրները, սահմանների հետ կապված խնդիրները կախված են մեր կառավարման ունակություններից»:
Նրա խոսքով՝ այսօր տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները մեր օգտին են և Հայաստանը պետք է դրանցից օգտվի:
Մանրամասները՝ տեսանյութում: