«ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա»-ի ֆեյսբուքյան էջը կիսվել է Երևանի լուսանկարով
Սպորտ«ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա»-ի ֆեյսբուքյան էջը կիսվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք երևանի լուսանկարով:
Կադրին կից գրված է` «Գուշակեք քաղաքը»:
ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա (անգլ.՝ UEFA Europa League, նախկինում՝ ՈՒԵՖԱ Գավաթ), ֆուտբոլային ամենամյա մրցաշար։ Անց է կացվում 1971 թվականից։ Ըստ նշանակության՝ համարվում է երկրորդ ֆուտբոլային ակումբային առաջնությունը Եվրոպայում՝ Չեմպիոնների Լիգայից հետո։ Կազմակերպվում է ՈՒԵՖԱ-ի կողմից։ Մասնակցում են ակումբներ, որոնք իրենց ազգային առաջնությունների ավարտից հետո, ՈՒԵՖԱ վարկանիշից կախված, մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են որոշակի տեղեր, ինչպես նաև ազգային գավաթի խաղարկությունների հաղթող կամ եզրափակչի մասնակից ակումբները։