Պապարացիները լուսանկարել են Անջելինա Ջոլիին հայտնի երգչի հետ (լուսանկարներ)
ФотографииՊապարացիները հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիին անսպասելիորեն լուսանկարել են երգիչ The Weeknd-ի (իսկական անունը՝ Էյբլ Տեսֆայե) հետ ժամադրության ժամանակ: Համապատասխան լուսանկարները զետեղվել են համացանցում:
Նշվում է, որ զույգը ճաշել է Սանտա Մոնիկայի ռեստորաններից մեկում: Մինչդեռ Daily Mail թերթը գրում է, որ շաբաթ օրը՝ սեպտեմբերի 25-ին, նրանք առանձին են ժամանել հաստատություն, սակայն երկու ժամ անց միասին հեռացել են այնտեղից:
Լրատվամիջոցը գրում է նաև, որ 46-ամյա Անջելինա Ջոլիի և 31-ամյա The Weeknd-ի միջև հնարավոր սիրավեպի մասին լուրերը հայտնվել են այն բանի ֆոնին, որ նրանց մի քանի անգամ տեսել են ոչ պաշտոնական միջավայրում:
Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին իր երրորդ ամուսնուց՝ Բրեդ Փիթից, ամուսնալուծվել է 2019 թվականի գարնանը: Մինչ օրս նախկին ամուսինները պայքարում են իրենց երեխաների խնամակալության համար: Իսկ վերջերս Բրեդն Անջելինային մեղադրեց դավադրության մեջ: