Արաքսյա Վարդերեսյանը զոհվածների հիշատակի տարելիցի օրը պարի էր հրավիրում սգացող ժողովրդին
ВидеоԱրցախյան 44-օրյա պատերազմի առաջին տարելիցին Լոս Անջելեսում կազմակերպվել էր մոմավառություն-միջոցառում՝ նվիրված պատերազմում զոհված քաջորդիների հիշատակին:
Միջոցառումանը ներկա էր նաև երգչուհի Արաքսյա Վարդերեսյանը, որը սկզբում երգեց «Սիրտս ինչպես» երգը, ինչից հետո ներկաներին ասաց, որ իր ետևից կրկնեն՝ «Հաղթելու ենք, հաղթելու ենք, հաղթելու ենք»:
Այս ամենին հաջորդեց մեկ այլ հայրենասիրական աշխույժ երգ, որի դհոլ-զուռնայի ներքո նա ծափերով պարի հրավիրեց ներկա գտնվող սգացող ժողովրդին, որոնք եկել էին լուռ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու:
Երգչուհու նման պահվածքը ներկաներին այդքան էլ դուր չէր եկել, քանի որ տպավորություն էր, թե Արաքսյա Վարդերեսյանը մոռացել էր՝ ինչի համար էր հանրությունը հավաքվել։
Մանրամասները՝ տեսանյութում: