Լֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցին ՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն է Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը «Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը «Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով «Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը «Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն «Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» 

Ֆեյսբուքի օգտատերը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է 1.041.900 ՀՀ դրամ գումար․ՔԿ

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են կիբեռհանցագործության դեպքեր: Մանրամասներ է հայտնում ՀՀ քննչական կոմիտեն։

«Ըստ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների՝ Վ.Ս.-ն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություններ կատարելու ուղղությամբ հանցակցելու վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել Ն.Կ.-ի հետ և վերջիններս, միասնական դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, տևական ժամանակ, հանցավոր ճանապարհով ձեռք են բերել ֆինանսական միջոցներ:

Այսպես՝ 2020թ. ընթացքում Ն.Կ.-ի կողմից «https://www.facebook.com/» սոցիալական կայքում «https://www.facebook.com/104110805147302» հղումով ստեղծվել է «Money Man credit» անհատական տվյալներով օգտահաշիվ` որպես վարկային կազմակերպության էջ:

Ձևավորած էջի միջոցով ներկայանալով որպես վարկային կազմակերպության գործակալ՝ 2020թ. հոկտեմբերի 30-ից մինչև 2021թ. հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում, խեղաթյուրելով իրականությունը, բանկային քարտի կամ «Թել-Սել Ուալետ» էլեկտրոնային դրամապանակի հաշվում առկա գումարի հնգապատիկի չափով վարկ տրամադրելու պատրվակով, խաբեությամբ պարզել են համացանցի հիշյալ սոցիալական կայքի օգտատերերի անվամբ թողարկված բանկային քարտերի վավերապայմանները, դրանց կցված բջջային հեռախոսահամարներին ելքային փոխանցումներ կատարելու նպատակով թվերի տեսքով ստացված գաղտնաբառերը:

Վերջիններս, ներկայացնելով որպես իրենց կողմից փոխանցվող վարկի հաստատման գաղտնաբառ կամ նրանց անվամբ և նույնականացման տվյալներով «Թել-Սել» ՓԲ ընկերությունում գրանցված «Թել-Սել Ուալետ» էլեկտրոնային դրամապանակների մուտքանունների և գաղտնաբառերի կիրառմամբ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, ապօրինի հասանելիություն են ստացել էլեկտրոնային դրամապանակներին, տնօրինել հաշիվները և փոխանցումներ կատարելու եղանակով հափշտակել դրանցում առկա խոշոր չափերի՝ ընդհանուրը 1.041.900 ՀՀ դրամ գումարը:

Հաշվի առնելով կիբեռհանցագործության այս տեսակի տարածումը՝ վարույթն իրականացնող մարմինը հորդորում է, որ ինչպես վերոնշյալ անձանց կողմից կատարված, այնպես էլ համանման այլ հանցավոր արարքներից տուժած քաղաքացիները դիմեն իրավապահ մարմիններին՝ միաժամանակ նաև զերծ մնալով սոցիալական ցանցերում կամ համացանցային այլ հարթակներում նմանատիպ գործարքներում ընդգրկվելուց կամ անձնական տվյալներ տրամադրելուց»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Ամենադիտված