Բայդենը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է երրորդ անգամ (տեսանյութ)
VideoԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր ստացել է երրորդ պատվաստումը կորոնավիրուսի դեմ, հայտնում է Սպիտակ տունը:
Հրապարակումը չի նշում, թե որ պատվաստանյութով է ամերիկացի առաջնորդը երրորդ անգամ պատվաստվել:
Բայդենը, անցած շաբաթ ելույթ ունենալով COVID-19 համաճարակի դեմ պայքարի վերաբերյալ, խոստացավ «հնարավորինս շուտ» նորից պատվաստվել կորոնավիրուսի դեմ և ամերիկացիներին հորդորեց նույնն անել: Ինչպես նշել է պետության ղեկավարը, ԱՄՆ-ի մինչև 20 միլիոն քաղաքացի այժմ կարող է ստանալ պատվաստանյութի երրորդ դոզան, քանի որ նրանք պատվաստվել են ավելի քան վեց ամիս առաջ:
Սեպտեմբերին ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը թույլատրեց Pfizer-ի՝ COVID-19 պատվաստանյութերի երրորդ դեղաչափերի օգտագործումը 65-ից բարձր մարդկանց և այլ ռիսկային խմբերի համար: