Կրետեում դարձյալ ավերիչ երկրաշարժ է գրանցվել (լուսանկարներ)
ԼուսանկարներՀունաստանի Կրետե կղզում դարձյալ երկրաշարժ է գրանցվել, այս անգամ՝ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ, հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 08:48 -ին: Էպիկենտրոնը գտնվել է Արկալոհորիոն քաղաքից չորս կիլոմետր հյուսիս -արևմուտք: Օջախը ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա:
Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,2 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը`Հերակլիոն քաղաքից 18 կիլոմետր հարավ -արևելք:
Ինչպես հայտնել ենք, երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Կրետեում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել: Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը սկզբում հայտնել էր 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին, սակայն հետագայում ուժգնությունը վերանայվել և իջեցվել էր մինչև 6 մագնիտուդ: Երկրաշարժի հետևանքով՝ զոհվել է առնվազն մեկ մարդ, ևս 9-ը վիրավորվել է, ասվում է Հունաստանի կլիմայի ճգնաժամի և քաղաքացիական պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ: