25 տարվա պրակտիկայումս առաջին անգամ են ինձնից խոսափող խլել․ Գևորգյանի պաշտպան
VideoՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպանները դատավոր Աննա Դանիբեկյանից պահանջում են՝ դատավարությունն իրականացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի համաձայն։
Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ իր պաշտպանյալն ունի և հայտարարություն անելու, և առարկություններ ներկայացնելու իրավունք և դա որևէ մեկն իրենից չի խլել։ Սահակյանի խոսքով՝ իր մոտ տպավորություն է, որ դատարանն ուղղակի ուզում է Արմեն Գևորգյանին զրկել պաշտպան ունենալու հնարավորությունից։