«Երազում եմ». Մարիամ Ալեքսանյանի լուսանկարը Մոսկվայից «Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածն է այսօր դեմ քվեարկում այս իշխանություններին». Ագնեսա Խամոյան Հյուսիսային պողոտայում՝ աղբարկղների մոտ, 73-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. նա հանկարծամահ է եղել Կրակոցներով պաշտոնի համար «կռիվ տվող» ՔՊ թեկնածուն հաղթել է Թալինում Աշտարակում հաղթանակ է տարել ՔՊ-ական «Красавчик»-ը Նողկալի է տեսնել, որ անգամ նման ծանր իրավիճակում ամեն մեկն իր ճղճիմ շահն է հետապնդում․ Սեֆիլյան Արարատի մարզի ՏԻՄ ընտրություններում 12 ընտրախախտման դեպքերից 4-ով նյութեր են նախապատրաստվում Արա Մարտիրոսյանը Հայկոյի երգը կատարեց․ դահլիճը հոտնկայս ծափահարություններով ողջունեց (տեսանյութ) Խաղաղապահները սկսել են ականազերծել Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական հողատարածքները «Հայրենիք»-ը բոլոր հինգ համայնքների ավագանիներում կունենա խմբակցություններ 

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին. քննարկել են Գորիս-Կապան ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը

Հասարակություն

Սեպտեմբերի 28-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Կառավարությունից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը գնահատելի է համարել նախորդ շրջանի ակտիվ և արդյունավետ համագործակցությունը: Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը զուգահեռ Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև ԱՄՆ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նա առանձնացրել է երկկողմ հարաբերություններում տնտեսական օրակարգի առաջ մղման կարևորությունը՝ ընդգծելով տարբեր ուղղություններում ԱՄՆ-ի ներգրավվածության օգտակարությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման, էներգետիկ, մասնավորապես՝ կանաչ էներգիայի արտադրության ոլորտներում: Փոխվարչապետը շեշտել է, որ նշյալ ոլորտների զարգացման գործում գնահատելի են ԱՄՆ-ի ներդրած ջանքերը և հույս հայտնել, որ աջակցությունը կլինի շարունակական:

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորել է Սուրեն Պապիկյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն արտահայտելով, որ նոր կարգավիճակում արդյունավետ համագործակցությունը շարունակվելու է և ընդլայնվելու:

Կողմերը քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումները, պարեկային ծառայության ստեղծումը, արդարադատական համակարգի և ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները: Փոխվարչապետը ներկայացրել է նախօրեին «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած իր այցելության արդյունքները՝ ՔԿՀ-ների ենթակառուցվածքների և դատապարտյալների պահման պայմանների բարելավման հարցը համարելով օրակարգային:

Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի համավարակի և դրա հետևանքների հաղթահարման հարցերին: Նկատի ունենալով վերջինիս ազդեցությունը ինչպես մարդկային կյանքերի և հանրային առողջության, այնպես էլ պետությունների տնտեսությունների վրա, շեշտվել է պատվաստանյութերի հասանելիության և պատվաստումների կարևորությունը՝ սահմանների բացման և ճանապարհորդությունների հարցում առկա սահմանափակումների մեղմացման համատեքստում: Ընդգծվել է, որ այս ուղղությամբ համատեղ և հետևողական ջանքերը միայն դրական արդյունքներ են տալու:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ընթացքին, ինչի կապակցությամբ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԾ-ի շրջանակներում տրամադրված աջակցության համար՝ հույս հայտնելով, որ օժանդակությունը նոր տեսք կստանա, քանի որ նպաստում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Զրույցի ժամանակ քննարկվել են Հայաստանում միջազգային ներդրումների համար առողջ միջավայրի ապահովման, հակակոռուպցիոն ռեֆորմների, արդար տնտեսական և մրցակցային դաշտի ապահովման միջոցները: Անդրադարձ է կատարվել հանքաարդյունաբերության խնդիրներին՝ կարևորելով բնապահպանական ռիսկերի կառավարման, շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման և ներդրումների երաշխավորման հարցերը:

Քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետը խոսել է այլընտրանքային ճանապարհների կառուցման ուղղությամբ ներկայումս կատարվող քայլերի մասին: Ըստ նրա՝ առաջիկա օրերին նախատեսվում է ավարտել 44 կմ նոր ճանապարհի ամբողջական ասֆալտապատման աշխատանքները, որոնց կհաջորդի ասֆալտի նոր շերտի անցկացումը 17 կմ հատվածի վրա:

Սուրեն Պապիկյանը նաև տեղեկացրել է Տաթև-Աղվանի հատվածում 18 կմ նոր ճանապարհի կառուցման մասին՝ անդրադառնալով 4 գյուղերի ուղղությամբ շրջանցիկ ճանապարհների կառուցմանը, որոնք նախատեսվում են վերջնական ավարտին հասցվել 2020թ. գարնանը: Փոխվարչապետը հայտնել է, որ արդեն մեկնարկել են «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ուղղությամբ աշխատանքները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Երազում եմ». Մարիամ Ալեքսանյանի լուսանկարը Մոսկվայից «Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածն է այսօր դեմ քվեարկում այս իշխանություններին». Ագնեսա Խամոյան Թումանյան համայնքում հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը Հյուսիսային պողոտայում՝ աղբարկղների մոտ, 73-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. նա հանկարծամահ է եղել Երկրի վրա ինձ սեփականություն պետք չէ․ Միլիարդատեր Իլոն Մասկը անտուն է մնացելԿրակոցներով պաշտոնի համար «կռիվ տվող» ՔՊ թեկնածուն հաղթել է ԹալինումԱշտարակում հաղթանակ է տարել ՔՊ-ական «Красавчик»-ըՆողկալի է տեսնել, որ անգամ նման ծանր իրավիճակում ամեն մեկն իր ճղճիմ շահն է հետապնդում․ Սեֆիլյան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է նկատվել Արարատի մարզի ՏԻՄ ընտրություններում 12 ընտրախախտման դեպքերից 4-ով նյութեր են նախապատրաստվում Արա Մարտիրոսյանը Հայկոյի երգը կատարեց․ դահլիճը հոտնկայս ծափահարություններով ողջունեց (տեսանյութ)Խաղաղապահները սկսել են ականազերծել Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական հողատարածքները «Հայրենիք»-ը բոլոր հինգ համայնքների ավագանիներում կունենա խմբակցություններ Բնակչության տարահանում, պատսպարում․ Ագարակաձորում շչակ է գործարկվելու Ջերմուկում հաղթել է «ՔՊ»-ն. կառավարող ուժի ցուցակը գլխավորում է Վահագն ԱրսենյանըԸնտրական հանցագործության 17 հաղորդում՝ Գեղարքունիքի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Ախուրյանի երկու ընդդիմադիր դաշինքները հայտարարել են տեղական իշխանություն ձևավորելու մասինՊուտինը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան «Կանաչներով ու արեւոտ օր եմ մաղթում». Նազենի Հովհաննիսյանի «street style»-ը ԵրեւանիցՏիգրան Մեծի պողոտայում «Շկոդա»-ն վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդուն. նա շպրտվել է ընթացող «Սուզուկիի» տակ և մահացելԴատախազությունը Կոտայքում և Արարատում ընտրախախտումների մասին 24 հաղորդում է ստացելԳեղարքունիքում հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները քաղաքական իմաստով կեղծված են. Զաքարյան Էդուարդ Բաբայանին՝ Աբովյանի համայնքապետ դառնալու համար պետք կլինի ՀՅԴ-ի աջակցությունը. Նա 50 տոկոսից քիչ է ստացել Եղեգնաձորում իշխող ուժը ջախջախիչ պարտություն է կրել Օրվա աստղագուշակ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ «Նոր համայնք, նոր սկիզբ ազդարարել ենք. Սիրում եմ բոլորիդ և շնորհակալ եմ բոլորիցդ». ԲՀԿ-ում նշում են իրենց հաղթանակը ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 95 նոր դեպքՎթարից հետո 30-ամյա վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Հայաստանում թշնամու փաստաբանի դերը ստանձնած իշխանության հեռացումն իրատեսական է. Վարդանյան Երևանում բախվել են Toyota Camry-ն ու Opel-ը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններ. ՔՊ-ն վստահ հաղթանակ է տարել Աշտարակում, Ջերմուկում, Արտաշատում, պարտվել Ապարանում, Աբովյանում, Մասիսում«Рафик послал всех нафиг». Գարիկ Սարգսյանը պարտվել է Ռաֆիկ Անդրեասյանի գյուղումՀՀ նախագահը և տիկին Նունե Սարգսյանը Ազգային պատկերասրահում դիտել են «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրությունը Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում 36 համայնքից ՔՊ-ն համայնքապետ կարող է ունենալ միայն 15-ում. Իշխան Սաղաթելյան Էջմիածնի բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը» Դեկտեմբերի 6. Օրվա խորհուրդՏԻՄ ընտրությունների որակը, երբ քաղաքացին տեր է և որոշող, ի կատար է ածված. ՓաշինյանԱրցախում զինվոր է զոհվել Դաշտավան և Արևաբույր համայնքներում առաջատարը «Դավիթ Համբարձումյան» դաշինքն է Արարատ և Նոյեմբերյանի Դեբեդավան համայնքներում հաղթել է «Հանուն Հանրապետության» կուսակցությունըԱրարատի Ուրցաձոր, Լուսաշող և Լանջանիստ համայնքներում «Հզոր համայնք» կուսակցությունը հաղթել է ՔՊ-ինՎանաձորի միակ տեղամասը, որտեղ ՔՊ-ն առաջ է անցել, այն էլ՝ 5 ձայնով«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց Ռանգնիկի նորամուտի խաղում Հրազդան համայնքում հաղթել է Սևակ Միքայելյանը ԲՀԿ-ում արդեն պատրաստվում են նշել հաղթանակը Վեդիում Գարիկ Սարգսյանը պարտվում էՎանաձորի 7 ընտրատեղամասերում ՔՊ-ն պարտվում է ընդդիմությանը
Ամենադիտված