Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС Россия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосе Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна 

Հատուկ տեխնիկա, ուղղաթիռներ, հատուկջոկատայիններ. Հայաստանում անցկացվել է «ԳՌՈՄ-2021» զորավարժությունը (տեսանյութ)

Общество

Սեպտեմբերի 24-ից 28-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման ու ձևավորման մարմինների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների պլանով նախատեսված «ԳՌՈՄ-2021» համատեղ հատուկ հակաթմրանյութային գործողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Գործողության ակտիվ փուլը սեպտեմբերի 28-ին էր՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում։ Զորավարժությունն անցկացվում էր ՀԱՊԿ Միացյալ շտաբի և Քարտուղարության մասնակցությամբ ու փոխգործակցությամբ։

Վարժանքներին, որոնց նպատակը լեռնային բարդ տեղանքում հակաթմրանյութային գործողության իրականացումն ու հատուկ նշանակության ստորաբաժանումների պատրաստականության աստիճանի բարձրացումն էր, մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների, ինչպես և Տաջիկստանի Հանրապետության նախագահին կից Թմրանյութերի վերահսկողության գործակալության հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Ներգրավված էին ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայության ստորաբաժանումները` ավիացիայի, ռազմական և հատուկ տեխնիկայի կիրառմամբ։

Վարժանքներին ներկա էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ստորաբաժանումների ղեկավարներ ու հրամանատարներ։

Ըստ սցենարի՝ հանցավոր մեծ խումբ է ներթափանցել Հայաստան, որի անդամները մեծաքանակ՝ 1 տոննայից ավելի թմրանյութ են ցանկանում հանրապետության տարածքով անցկացնել մեկ այլ երկիր։ ՀԱՊԿ անդամ-երկրների համապատասխան ստորաբաժանումները ձեռնարկում են միջացառումներ։ Վնասազերծում, զինաթափում և ձերբակալում են հանցավոր խմբի անդամներին։

Զորավարժությանը մասնակցում էին ՀԱՊԿ անդամ-պետությունների մոտ 350 ծառայող, 49 միավոր տեխնիկա, 3 ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր։

«ԳՌՈՄ-2021» համատեղ հատուկ հակաթմրանյութային գործողության ավարտին եզրափակիչ խոսքով հանդես եկան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։

«Հարգարժա՛ն Վալերի Անատոլևիչ, հարգելի՛ գեներալներ, ենթասպաներ, սերժանտներ։

Մենք այսօր հետևում էինք համատեղ հատուկ հակաահաբեկչական «ԳՌՈՄ-2121» գործողության վարժանքներին, որի նպատակը ՀԱՊԿ անդամ պետությունների կոլեկտիվ ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցության ամրապնդումն ու մարտական պատրաստականության մակարդակի բարձրացումն էր։

Մեր գերատեսչությունների հատուկ նշանակության ստորաբաժանումները գործում էին ներդաշնակ ու բարձր պրոֆեսիոնալ մակարդակով. մարտիկները հաշված րոպեների ընթացքում կատարեցին առաջադրված խնդիրը` վնասազերծելով հանցավոր խմբերը և փակելով թմրամիջոցների առաքման ուղիները։

Այսօրվա զորավարժությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ ի զորու ենք մշակել և իրականացնել հանցավորության դեմ արդյունավետ պայքարի փոխհամաձայնեցված մարտավարություն ու ռազմավարություն։

Այսօրվա վարժանքներին մասնակցած ՀԱՊԿ անդամ պետությունների հատուկ նշանակության ստորաբաժանումների սպաներին, ենթասպաներին և սերժանտներին հայտնում եմ իմ շնորհակալությունը` համոզված, որ արդյունավետ համագործակցությունն այսուհետ ևս կշարունակվի ու կխորանա։ Միևնույն ժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ Քարտուղարությանը` զորավարժության կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար»,- իր խոսքում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։

«Հարգարժա՛ն Վահե Ռոբերտովիչ, զորավարժության հարգելի՛ մասնակիցներ:
Վարժանքների մտահղացմամբ նախատեսված խնդիրների մշակման ու լուծման ուղղությամբ իրականացված գործողություններն արժանի են բարձր գնահատականի։

Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ հատուկ գործողությունների և ՀԱՊԿ կոլեկտիվ ուժերի համալիր ռազմավարական գործողությունների ընթացքում, զորավարժությունից զորավարժություն, տարեցտարի աճում է օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերի կազմի մեջ մտնող հատուկ նշանակության ստորաբաժանումների պրոֆեսիոնալիզմն ու փոխգործակցության կազմակերպումը, ինչը կարևոր ցուցիչ է, որ ունենք բոլոր ուժերն ու միջոցները՝ առաջադրված խնդիրները լուծելու համար։

Այսօր ռազմաքաղաքական իրավիճակը մեր պատասխանատվության գոտում մեզնից պահանջում է առավելագույն պատրաստականություն՝ կազմակերպության անդամ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ռազմական ու ռազմավարական անվտանգության ապահովման գործում։
Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների կողմից մեր առջև խնդիր է դրվել ամրապնդել կոլեկտիվ անվտանգության համակարգը, այդ թվում` կատարելագործել կոլեկտիվ ուժերի պատրաստությունն ու հագեցումը ժամանակակից սպառազինությամբ ու հատուկ տեխնիկայով։

Պետությունների ղեկավարները դրա վերաբերյալ ընդունել են համապատասխան որոշումներ։ Այդ առումով չեմ կարող չնշել այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդգծել է մեր գործունեության այդ ուղղության առաջնահերթությունը՝ կազմակերպությունում ՀՀ նախագահության ողջ ընթացքում։

Ավարտելով խոսքս` ցանկանում եմ ընդգծել կազմակերպչական այն մեծ աշխատանքը, որն իրականացրել են ՀՀ նախարարություններն ու գերատեսչությունները՝ զորավարժության նախապատրաստման և անցկացման ուղղությամբ։

Հատուկ շնորհակալություն ու երախտագիտություն եմ հայտնում ՀՀ ոստիկանության ղեկավարությանը՝ հանձին ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի և ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Վարդան Մովսիսյանի։

Կրկին խորին շնորհակալություն զորավարժության մասնակիցներին՝ առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ ցուցաբերած ջանադրության համար, ինչն ընդգծվել է բոլոր դիտորդների կողմից»,-իր խոսքում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Զորավարժության ավարտին աչքի ընկած լավագույն ծառայողները պարգևատրվեցին մեդալներով, կրծքանշաններով ու պատվոգրերով։ Պարգևատրվեցին նաև «ԳՌՈՄ-2021» զորավարժության շրջանակում անցկացված տակտիկական հրաձգության մրցումների հաղթողները։ Մրցումների նպատակը մասնակից երկրների լավագույն հրաձիգներին որոշելն էր, ծառայողների կրակային ու տակտիկական պատրաստականության մակարդակի բարձրացումն ու ծառայողական պարտականությունները կատարելիս զենքի տիրապետման անվտանգության հմտությունների բարելավումը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Европол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Левон Кочарян: Нахожусь в отделе полиции ВедиБлинкен прибыл в ПекинФранция подтверждает свою поддержку Армении: Габриэль Атталь выступил на мероприятии в память Геноцида армянПо всей Армении проходят акции неповиновения: полицейские подвергают граждан приводусАспрам Крпеян: Полицейские обязаны служить Армении, а не интересам Азербайджана и ТурцииЗахарова заявила, что трехстороннее заявление от 9 ноября остается актуальнымСпикер парламента Армении: Покупка газа у Азербайджана – очень хороший вариантРоссия поддерживает регулирование всех без исключения вопросов между Арменией и Азербайджаном исключительно дипломатическими методамиГарник Даниелян доставлен в Ноемберянскую больницуАнаит Аванесян заверила в своей готовности разделить с Николом Пашиняном ответственностьПапа Римский снова высказался о войнах в мире, упомянув УкраинуАнанян: Запад дал понять, что режим может пробыть у власти в Армении максимум до 2026 годаВ Кении погибли около 40 человек из-за наводненияВ Ереване граждане перекрыли перекресток улиц Хоренаци и ЗакиянаЗахарова: В России всегда воспринимали Геноцид армян как собственную боль и бедуВ Армении полицейские подвергли приводу нескольких граждан, перекрывших автодорогу Ереван-МегриПравительство предоставило паралимпийской сборной Армении 12,5 млн. драмовВ Буэнос-Айресе было организовано шествие, посвященное 109-й годовщине Геноцида армянГраждане перекрыли также автодороги Ереван-Мегри и Ереван-СеванПресс-секретарь спикера: Национальное Собрание Армении не получало никакого письма из РоссииПравительство Армении приняло решение об открытии генерального консульства в ТебризеВ Армении школьные выпускные экзамены станут вступительными экзаменами в вузыПо случаю годовщины Геноцида армян в Вашингтоне прошел ежегодный Марш справедливостиМИД Кувейта приветствует соглашение, достигнутое между Арменией и Азербайджаном о делимитации границThermonator: В США начались продажи мечущего пламя робота։ Для чего он будет использоваться? В Армении 29 апреля начнется летний призыв в армиюМы должны действовать сейчас, чтобы привлечь Азербайджан к ответственности: Роберт Кеннеди-младшийАрмения стоит, она пишет свое будущее и будущее своего народа: Габриэль АттальРоссия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосеАрцахские учителя могут повторно воспользоваться программой поддержки в случае досрочного прекращения договораТавушцы перекрыли мост КиранцаВ Ереване при невыясненных обстоятельствах погиб мотоциклист«Тавуш во имя Родины»: Школьники приграничного с Азербайджана села Баганис устроили забастовкуПремьер-министр Испании приостановил исполнение своих обязанностей из-за обвинений в адрес супругиВ столице Армении состоятся соревнования по бегу «Ереванский марафон»Салливан: США поставили Украине ракеты дальнего радиуса действия ATACMSАрмения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфереВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 25 АПРЕЛЯВажный шаг на пути к достижению прочного и достойного мирного соглашения: Госдеп США о делимитации границ
Самое популярное