Ինչ հագնել այս աշնանը՝ նորաձեւ լինելու համար (լուսանկարներ)
PhotosWho What Wear նորաձեւության պարբերականի խմբագիրները նշել են 2021 թվականի աշնան ամենանորաձեւ թրենդները: Համապատասխան նյութը հայտնվել է պարբերականի կայքում:
Փորձագետները վերլուծել են հայտնի ապրանքանիշերի ու նորաձևության բլոգերների սոցիալական ցանցերը և պարզել սեզոնի ամենահայտնի հիմնական թրենդներից վեցը:
Դրանց թվում, օրինակ, եղել են տարբեր գույների ջինսե և թավշյա կոմբինեզոններ, որոնք կարելի է համադրել կարճաթև և երկարաթև շապիկների հետ: Բացի այդ, ոճաբանները խորհուրդ են տալիս ձեռք բերել տրիկոտաժի ժիլետներ` բազմաշերտ կերպար ստեղծելու համար:
Նշվում է, որ աշնանային սեզոնին բրդե արտադրանքը կրկին հայտնիություն է ձեռք բերել: Օրինակ, բաճկոնները կամ կապիշոնով մեծ չափի փափուկ բոմբերները: Նորաձեւության խմբագիրները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ վառ գույներով միաերանգ մոդելներին:
Պոպուլյար կլինեն նաև 1970-ականների ոճի ջինսերը և երկար թևերով բոհոյի ոճի զգեստները, որոնք կարող են համակցվել տաք արտաքին հագուստի հետ` մորթյա բաճկոնի, կաշվե բաճկոնի կամ վերարկուի:
Վերջապես, կրկին թրենդի մեջ կլինեն նաև ծավալուն վերնաշապիկները: