Անպայման մեծ պատերազմ է լինելու, իմ կանխատեսմամբ՝ փետրվարին․ Պավլիկ Մանուկյան
Общество«Այստեղ երկդեմի խաղ կա՝ արագացնում են Փաշինյանի հեռացման գործընթացը, որպեսզի հայ ժողովուրդը չկարողանա հասկանալ և սեփական ուժերը ազգայնական ուժերի հետ կարողանա ի մի բերել»,- 24TV-ի տաղավարում՝ խոսելով երկիրի ներքաղաքական իրավիճակից, կարծիք հայտնեց ազատամարտիկի Պավլիկ Մանուկյանը։
«Ես սրանից մի տասը տարի առաջ ասել եմ, եթե մենք գոնե մի անգամ չմաքրվենք, աշխարհը մեզ պարտադրելու է այս չորսը կոյուղաջրերից գոնե մեկը միշտ խմենք, այդ կոյուղաջրերը նույն կոյուղուց են գալիս։ Հիմա մենք ստիպված սկսելու ենք հին աղբը քջջել»,- ասաց Մանուկյանը։
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է մեզ սպասվում՝ խաղաղություն, թե՞ պատերազմ, Մանուկյանն ասաց․ «Խաղաղությունը մեր ոչնչացումն է լինելու․․․Անպայման մեծ պատերազմ է լինելու, իմ կանխատեսմամբ՝ փետրվար ամսին, կոնկրետ այս պահի համար դրա նախադրյալները չկան, բայց դրա համար պատրվակներ միշտ էլ կստեղծվեն»,- նկատեց բանախոսը։
Մանրամասները՝ տեսանյութում։