Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են 

Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով ևս երկու անձի մասով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գավառի բժշկական կենտրոնում մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել էին դեպքերի հանգամանքները, միջադեպին մասնակից մի շարք անձանց ինքնությունը:

Նշենք, որ ավելի վաղ քրեական գործից 19 անձի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել էր և այժմ դատաքննության փուլում է:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 2021թ. օգոստոսի 27-ին հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել քրեական գործով հետախուզման մեջ գտնվող անձանցից ևս մեկը, իսկ օրեր անց ևս մեկ անձ ինքնակամ ներկայացել է իրավապահներին:

Վերջիններիս մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Հիշեցնենք, որ 2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից Նորատուս համայնքի բնակիչներ Վ.Ավետիսյանը և Զ.Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ Ա.Հայթյանը, Դ.Հայթյանը և Վ.Դավոյանը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին «Գավառ ԲԿ» ՓԲ ընկերություն։

Դեպքից հետո՝ ժամը 19:00-ի սահմաններում, սպանվածների հարազատներն ու ընկերները բազմաթիվ անձանց հետ հավաքվել էին նշված բժշկական կենտրոնի մոտ և հայհոյելով, աղմկելով, համոզված լինելով, որ վերջիններս են սպանել իրենց հարազատներին, նրանց հետ հաշվեհարդար տեսնելու և վրեժխնդիր լինելու կոչերով, փորձել էին ներխուժել ոստիկանության ծառայողների հսկողության ներքո գտնվող «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շենք:

Չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ տարածքն ազատելու, կուտակումներ չստեղծելու, բռնության կոչեր հնչեցնելը դադարեցնելու օրինական պահանջներին, մի խումբ անձանց հրահրմամբ, սկսվել էին զանգվածային անկարգություններ, որի ընթացքում մասնակիցները բռնություն էին գործադրել ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ, կոտրել էին բժշկական կենտրոնի մուտքի դռներն ու պատուհանները և ներխուժելով ներս՝ կոտրել, վնասել ու ոչնչացրել էին բժշկական կենտրոնին պատկանող տարբեր տեսակի գույքը, կայանված երկու շտապբուժօգնության ավտոմեքենաների անվադողերը՝ պատճառելով նյութական վնաս:

Այդ ընթացքում անկարգությունների մասնակիցներից մեկը, ով Նորատուս գյուղի բնակիչ է, ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ, կոտրելով հիվանդասենյակների դռները և դրանցից մեկում հայտնաբերելով Դ. և Ա. Հայթյաններին, վրեժխնդրության դրդումներով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, դանակով և բռունցքներով հարվածներ էին հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին, սակայն հանցագործությունն ավարտին չէր հասցվել՝ իրենցից անկախ հանգամանքներով. կարծելով, որ Հայթյաններին սպանել են, հեռացել էին:

Անկարգություններին մասնակից ինքնությունը չպարզված անձանց մասով օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումները շարունակվում են»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
Ամենադիտված