Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով ԱԳ փոխնախարարը ԱՄՆ–ից ժամանած պատվիրակության հետ քննարկել է Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ Փաշինյանին Միգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ Պուտին Բռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ) Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 

Ադրբեջանցիները Երևանին «Էրևան» են կոչում, ասենք` այդպե՞ս է. Դավիթ Բաբայան

Հասարակություն

ԵԽԽՎ-ում աշնանային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության զեկույցում տեղ են գտել ձևակերպումներ, որոնք բխում են հայկական կողմի շահերից: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

«Բավականին երկար ժամանակ ֆինանսական մեծ ռեսուրսներ օգտագործելով՝ Ադրբեջանը համառ պայքարում էր, որ իր ուզած բանաձևերը ԵԽԽվ-ում ներկայացվեն, սակայն դա այնքան էլ նրանց չհաջողվեց: Ամեն ինչ պետք է օբյեկտիվ գնահատենք: Իհարկե, կան այնտեղ որոշ գաղափարներ, որոնք մեզ համար ընդունելի չեն, բայց կան նաև այնպիսիները, որոնք շատ կարևոր են»,- նշեց Դավիթ Բաբայանը` շեշտելով, որ, ամեն դեպքում,  դա այն փաստաթուղթը չէ, որով բեկում է հնարավոր մտցնել Արցախի ճակատագրի մեջ. «Սա մի փաստաթուղթ է, որն իր կարևորությունն ունի, բայց վճռորորոշ դերակատարություն չունի»:

Դավիթ Բաբայանը ընդգծեց, որ բազմաթիվ կարևոր կետեր հայկական կողմին հաջողվել է այդ փաստաթղթում ներառել, այդ թվում՝ նաև վերնագրում. «Զեկույցում կային մի շարք կարևոր կետեր, որոնցում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը ավերում է հայկական պատմամշակութային ճառանգությունները, նշվում է, որ Ադրբեջանի կողմից քայլեր են ձեռնարկվում Արցախի օկուպացված տարածքներում պատմամշակությաին ժառանգությունը ջնջելու մասին, կարևոր է նաև, որ խոսվել է Դադիվանքի մասին: Ընդհանուր առմամբ, կային շատ լավ կետեր, որտեղ Ադրբեջանը ներկայացվում է որպես ագրեսոր երկիր: Բազմաթիվ կարևոր կետեր հայկական կողմին հաջողվել է այդ փաստաթղթում ներկայացնել, այդ թվում՝ նաև վերնագրում՝ օգտագործվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը»,- շեշտեց ԱԳ նախարարը:

Մեր այն հարցին, թե ԵԽԽՎ-ում այդ եզրույթի օգտագործումն դրական ինչ արդյունք կարող է տալ հայկական կողմին, զրուցակիցը պատասխանեց. «Ադրբեջանը ամեն ինչ անում է ցույց տալու համար, որ չկա առհասարակ Լեռնային Ղարաբաղ հասկակացությունը, որ չկա ընդհանրապես այդպիսի կազմավորում և միավորում: ԵԽԽվ-ի պես կազմակերպությունը, երբ իր բանաձևում այդ եզրույթն օգտագործում է, դա նշանակում է, որ ԵԽԽվ-ն համաձայն չէ Ադրբեջանի այդ մոտեցման հետ: Մենք իսկապես շատ սառնասրտորեն պետք է մոտենանաք տարբեր զարգացումներին, հասկանանք, որ հակառակորդը կազմակերպված է աշխատում և շարունակենք մեր քայլերը»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Մեզ հետ զրույցում նա նաև անդրադարձավ հասարակության կողմից լայն քննարկման արժանացած ադրբեջանական պատվիրակության առաջարկությանը՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անվանումը դարձնել Ղազանչեցոց/Ղազանչի. «ԵԽԽՎ-ն որևէ առնչություն չունի Սուրբ Ղազանչեցոցի անունը փոխելու կամ չփոխելու հետ: Խնդիրն այստեղ այն է, որ ադրբեջանական կողմը Ղազանչի անվանումն է օգտագործել, բայց դրանից անմիջապես հետո գրվում է Ամենափրկիչ Սուրբ Ղազանչեցոց մայր տաճար: Ադրբեջանցիները ինչ անուն ուզում են թող դնեն, բայց դա չի նշանակում, թե մեզ համար այդ անվանումն ընդունելի է: Ղազանչի անվան կողքին  հնչում է նաև Շուշի անվանումը, և պետք չէ կառչել մի բանից՝ մոռանալով ամենակարևոր հարցերը: Ադրբեջանցիները փորձելու են ամեն ինչ փոփոխել, բայց այդ փոփոխությունները միայն նրանց մոտ են լինելու, հիմա Երևանին էլ «Էրևան» են կոչում, ասենք այդպե՞ս է»,- նշեց նա:

Վերջինս ընդգծեց, որ հայկական կողմը ամեն հարցում կհաղթի միայն մեկ դեպքում՝ միասնականության. «Պետք է միասնական շարժվենք և հասկանանք` Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում, անխնա ձևով փող է բաժանում եվրոպական տարբեր կառույցներին, որտեղ արժեհամակարգի լուրջ խնդիրներ կան.  շատ պատգամավորներ ծախվում են, հետևաբար պետք է խաղի կանոնները  ճիշտ պատկերացնել»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա այն կարծիքին է, որ պետք չէ սպասել, թե որևէ երկիր հենց այնպես կվարի պրոհայկական կամ պրոադրբեջանական քաղաքականություն. «Մենք պետք է միամտության իրավիճակից դուրս գանք, սա շատ վտանգավոր է, որևէ մեկը հենց այնպես չի վարելու պրոհայկական կամ պրոադրբեջանական քաղաքականություն: Մեկս մյուսի հանդեպ պետք է գոնե հարգալից վերաբերմունք ունենաք, մեր հասարակությունը պառակտված է և մեկը մյուսի դեմ թշնամացած, մինչև մենք միասնական չլինենք և չուժեղացնենք մեր երկիրը ներսից՝ որևէ դրական բան չի ստացվի արտաքին աշխարհում, կամ ստացվելու դեպքում էլ թերի է լինելու: Մեզանից է կախված՝ այս կամ այն երկիրն իրեն ինչպես կդրսևորի, եթե ճիշտ աշխատենք` կհասնենք արդյունքների, սխալ աշխատենք՝ բարդ կլինի»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով ԱԳ փոխնախարարը ԱՄՆ–ից ժամանած պատվիրակության հետ քննարկել է Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններըԱրագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Քաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ) Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ) Քաղաքացիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ (տեսանյութ) Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա ԱՆ–ից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Մի ժամանակ «իգնոռ» էին անում, հիմա թեթևակի խոսքից բռնում-տանում են, դա վախի հետևանք է. քաղտեխնոլոգ (տեսանյութ) Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ)
Ամենադիտված