Դուք կապիտուլիացիոն կոալիցիա եք, սա պետք է շրջանառել․ Ալեքսանյանը՝ ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին և «Հայաստանին» Ապրիլի 16-ի աստղագուշակ Հինգշաբթի օրը` ժամը 12։00-ին, միացեք կառավարության դիմաց մեր բողոքի ակցիային. Վահագն Չախալյան Ջրագծի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին Սամվել Ալեքսանյանի կինը, դուստրը, այլ կին գործարարներ «տժժում» են Աննա Հակոբյանի կազմակերպած փարթիին Ոստիկանությանը մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ Ահարոնյան Բրյուսելյան ուխտագնացության վտանգավոր հետևանքն այն էր, որ ՀՀ-ն հայտնվեց ռեգիոնալ նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան Ցեղասպանության զոհերի անվանացանկի թեման պատմականորեն եղել է թուրքական քաղաքականության ուղեգիծը. Էդգար Էլբակյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 16-ին Ավինյանը պաշտոնի է բերել Մալաթիայի նախկին թաղապետին, որը կալանավորված էր. Զառուկյան 

ԵԽԽՎ չգնալով՝ ընդդիմությունը բոնուս տվեց իշխանություններին․ Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական

Ազնիվ կլիներ, որ հայկական պատվիրակության իշխանական ներկայացուցիչները խոսեին և իրենց հրապարակումներում նշեին այն պատգամավորների անունները, ովքեր եղել են ԵԽԽՎ միգրացիայի հանձնաժողովի անդամ, որի անմիջական մասնակցությամբ է կազմվել զեկույցը։ Հանձնաժողովում եղել եմ նաև ես, իսկ փոխարինող անդամը Տաթևիկ Հայրապետյանն էր, մենք հսկայական աշխատանք են տարել այս զեկույցի նախապատրաստության փուլում։ Ես ամենօրյա կապի մեջ եմ եղել զեկույցի հեղինակ Պոլ Գավանի հետ, նրան ուղարկել եմ Ադրբեջանի կողմից մեր զինվորների հանդեպ կատարած վայրագությունները, մշակութային վանդալիզմի փաստերը, նույնը արել է Տաթևիկը, բավականին աշխատել է Ռուբենը Ռուբինյանը, բայց ես կարծում եմ՝ ազնիվ կլիներ այդ մասին նշել»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով օրերս Ստրասբուրգում ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևին։ 

Ինչ վերաբերում է զեկույցի լավ կամ վատ լինելուն, ապա Զոհրաբյանը նշեց՝ թեև կարևոր է համարում, որ բանաձևի վերնագրում ավելացավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եզրույթը, բայց չի կարծում, թե այն դիվանագիտական մեծ հաղթանակ է։ Նա կարծում է, որ գլոբալ առումով նախագիծը պետք էր, որովհետև այնտեղ կոչ է արվում ռազմագերիների ազատ արձակման, սակայն ցավով է նշում, որ որոշ դրույթներ բանաձևում ներառված չեն, օրինակ` որ վերջին պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը։ 

Նրա խոսքով՝ մեր պատվիրակները պետք է ավելի հետևողական լինեին Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարությունը բացառելու համար․ «Ինձ համար անընդունելին այն է, որ զեկույցի նախնական տարբերակում այսպիսի հավասարություն չկար դրված Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Խոսել գերիների նկատմամբ կտտանքների, մշակութային ժառանգության  ոչնչացման, վարձկանների մասին և դնել հավասարություն երկու երկրների միջև զեկույցի վերջնական տարբերակում է ներառվել։ Վերջնական տեքստը մշակվել է մեկ ամիս առաջ և բացարձակապես անընդունելի է։ Բոլորը գիտեն, որ Թուրքիան տրանզիտ ճանապարհով Ադրբեջանին մատակարարել է 7700 վարձկաններ։ Խոսել Հայաստանի դեպքում վարձկանների մասին և Սփյուռքի մեր փոքրաթիվ հայրենակիցներին ներկայացնել որպես վարձկաններ՝ կոպտագույն սխալ է։ Ադրբեջանը թիրախավորում էր հայկական մշակութային կոթողները, գնդակոծում ու ոչնչացումը, ավելին՝ Ալիևն ու նրա կինը կանգնած ցուցումներ էին տալիս՝ ինչպես հայկական եկեղեցիներից մաքրել խաչերը և դրանք ներկայացնել իբրև ալբանական մշակույթ։ Դե թող Ադրբեջանը տեսանյութ հրապարակի, որտեղ իրենց զինվորները ենթարկվել են կտտանքների, դա բացահայտ սուտ է։ Նախնական տարբերակում Սուրբ Ամենափրկիչը Ղազանչի անվանակոչվելու մասին ևս ոչինչ նշված չի եղել»,- ասաց Զոհրաբյանը։ 

Զոհրաբյանը նշեց՝ ԵԽԽՎ-ում ընթացակարգը այսպիսին է` երբ նախագիծը քննարկվում է լիագումար նիստում, գոյություն ունի առաջարկների փուլ, որի ժամանակ առաջարկում են ինչ-որ ձևակերպում հանել կամ ներառել։ Եթե գլխադասային հանձնաժողովը, որն այս դեպքում միգրացիայի հանձնաժողովն էր, չի ունենում առարկություն, մեծամասնությունը քվեարկում է կողմ։ Այս առումով Զոհրաբյանին զարմացրել է ընդդիմության բացակայությունը․ «Չօգտագործել նման ամբիոնը, չգնալ և չխոսել ադրբեջանական վանդալիզմից, պատերազմից, այստեղ իրենք ուղղակի բոնուս տվեցին իշխանություններին, որ ասեն` գայիք, խոսեիք, մեզ հետ կռիվ տայիք, մի  բան էլ դուք ավելացնեիք։ Բացարձակապես հասկանալի չէ ընդդիմության կրավորական պահվածքը նման կարևոր նախագծի քննարկման հարցում և ընդհանրապես, որովհետև ԵԽԽՎ-ում չկա որևէ հարց, որի կոնտեքստում չենք կարող մեր կենսական շահերը բարձրացնել։ Ես չհասկացա՝ իրենք ինչու որոշում կայացրին չգնալ»,- նշեց նա։

Արդյոք բանաձևում նշված դրույթները կկատարվե՞ն, թե՞ կմնան թղթի վրա՝ ի պատասխան մեր այս հարցի Զոհրաբյանը նկատեց, որ դրանք պարտադիր կատարման օրենքի ուժ չունեն․ «Նման կառույցներում բանաձևերը քաղաքական, իրավական տեսանկյունիից պարտադրանքի ուժ չունեն։ Դրանք ունեն քաղաքական բովանդակութուն, մեսիջներ և Եվրոպայի խորհուրդը անպայման հետևողական հիշեցնում է, որ բանաձևի դրույթները պիտի կատարվեն, բայց դրանք պարտադիր կատարման օրենքի ուժ չունեն, դրանք խորհրդատվական բնույթի բանաձևեր են՝ ունենալով քաղաքական կոմպոնենտ»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դուք կապիտուլիացիոն կոալիցիա եք, սա պետք է շրջանառել․ Ալեքսանյանը՝ ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին և «Հայաստանին»Ապրիլի 16-ի աստղագուշակՀինգշաբթի օրը` ժամը 12։00-ին, միացեք կառավարության դիմաց մեր բողոքի ակցիային. Վահագն ՉախալյանՋրագծի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է Նովոսիբիրսկի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՍամվել Ալեքսանյանի կինը, դուստրը, այլ կին գործարարներ «տժժում» են Աննա Հակոբյանի կազմակերպած փարթիինՈստիկանությանը մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ ԱհարոնյանԲայդենը, Չեխիան ու Չեխոսլովակիան (տեսանյութ)Եկել մեյմունություն եք անում․ վեճ Երևանի քաղաքապետարանում (տեսանյութ)Բրյուսելյան ուխտագնացության վտանգավոր հետևանքն այն էր, որ ՀՀ-ն հայտնվեց ռեգիոնալ նոր մեկուսացման մեջ. Վահե ՀովհաննիսյանՑեղասպանության զոհերի անվանացանկի թեման պատմականորեն եղել է թուրքական քաղաքականության ուղեգիծը. Էդգար ԷլբակյանՊարոն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները կմեկնաբանեք, ինչպես դուք եք ուզում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 16-ինԱվինյանը պաշտոնի է բերել Մալաթիայի նախկին թաղապետին, որը կալանավորված էր. ԶառուկյանՈՒՂԻՂ․ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում են օրինագծերըՄարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում․ ՊԵԿՄի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինվորի նկատմամբ իշխանության վերաբերմունքը արտահայտվում է ճառերով. Տիգրան ԱբրահամյանArmflix հավելվածում այժմ հասանելի է «ՏԱՆԴԵՄ» հեռուստանովելի՝ 1 և 2 սերիաները (տեսանյութ)Անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցիոն որևէ դրսևորման հանդեպ․ ՆԳ նախարար Սա ծուղակ է, դադարեցրեք քննարկել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակագրումը. Մարուքյան Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՈւՂԻՂ. Երևանի ավագանին նիստ է անումԱռերևույթ խուլիգանություն՝ հասարակական տրանսպորտում․ մեկ անձ ձերբակալվել է ՔՊ-ականներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. ՇարմազանովԱպրիլի 16. Օրվա խորհուրդ2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու կամ մարդկության դեմ հանցագործության վտանգավորությունը նսեմացնելու համար. նախկին դատավոր Զարուհի Նախշքարյան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան«Իրավունք». «Շանթ դաշինք». հայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիԲա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»«Հրապարակ». Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցելՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴՀունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Իսրայելի պաշտպանության բանակը խոստացել է պատասխանել ԻրանինԼեմկինի ինստիտուտն արձագանքել է ՄԱԿ ԱՄԴ-ում Ադրբեջանի հայտարարությանը Վրաստանի նախագահն աջակցություն է հայտնել Թբիլիսիում ցուցարարներինՍամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նա առերեսվել է ՔՊ-ական պատգամավորի հետ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Պրոիշխանական քաղաքագետը ՔՊ–ականին նեղացնողներին սպառնում է «պադեզդներում ծեծելու» և «զուգարանում մարդ սպանելու» մեթոդներով պատժել
Ամենադիտված