Մեր բոլորիս սիրելի Հայկոյի անժամանակ մահով մեր ժամանակակից երգարվեստը, անկասկած մեծ կորուստ ունեցավ. Ռոբերտ Քոչարյան
ԲլոգոսֆերաԽոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացա ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի (Հայկ Հակոբյան) մահվան մասին։ Այս մասին նշված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցավակցական հեռագրում։
«Մեր բոլորիս սիրելի Հայկոյի անժամանակ մահով մեր ժամանակակից երգարվեստը, անկասկած մեծ կորուստ ունեցավ։
Խորին ցավակցություններս եմ հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին ու նրա արվեստի երկրպագուներին»,- նշել է Քոչարյանը։