Հանկարծամահ է եղել Գյումրու ավագանու թեկնածուներից մեկը
ՀասարակությունՔիչ առաջ իր տանը հանկարծամահ է եղել Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Թասիբով դաշինք»-ի 9-րդ տեղը զբաղեցնող թեկնածուն՝ 35-ամյա Միշա Չոմարյանը։ Նա երաժիշտ-մանկավարժ էր, աշխատում էր Գյումրու երաժշտական դպրոցներից մեկում և Մարմաշենում։ Ամուսնացած էր, ուներ մեկ երեխա։ «Թասիբով դաշինք»-ի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանն Aravot.am-ին ասել է, որ ժամանակավորապես դադարեցնում են քարոզարշավը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: