Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян 

Աստղագուշակ՝ սեպտեմբերի 30-ի համար

Гороскоп

ԽՈՅ. Դրված նպատակներին հասնելու համար համբերատարության կարիք կլինի: Ամեն ինչ չէ, որ միանգամից հաջող կդասավորվի, երբեմն անհրաժեշտ արդյունքին հասնելու համար պիտի մի քանի փորձ ձեռնարկեք: Նշանի շատ ներկայացուցիչների առօրյա գործերը սովորականից դժվարությամբ կտրվեն: Կարող են հուսախաբ անել մարդիկ, որոնց աջակցության վրա հույս էիք դրել:

Հաճախ բարդ հարցը լուծելու համար պիտի նորովի նայեք ստեղծված իրավիճակին, տեսնեք այն հնարավորությունները, որոնք նախկինում աննկատ են մնացել: Պատրաստ եղեք իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Դուք հաճախ կկարողանաք գլուխ հանել նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել:

ՑՈՒԼ. Անսովոր ու շատ հետաքրքիր օր է: Դուք հաճախ պիտի նոր բան մտածեք, փորձարկումներ անեք: Կուրախացնի երևակայությանը զարկ տալու հնարավորությունը: Դուք հաստատ կձանձրանայիք, եթե ողջ օրը ստիպված լինեիք կատարել ուրիշների հանձնարարությունները, գործել ցուցումների համաձայն կամ զբաղվել հասարակ, միապաղաղ գործերով:

Հավանական են անսովոր հանդիպումներ: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք նման չեն լինի ո՛չ ձեզ, ոչ էլ ձեր ծանոթներին: Նրանց հետ շփումները ոգեշնչող կլինեն: Չի բացառվում՝ օրվա վերջին կարևոր որոշումներ ընդունեք:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Օրը բավական հոգնեցնող, բայց շատ արդյունավետ կլինի: Դուք օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Կուրախացնի բարդ իրավիճակում հայտնվածներին օգնելու հնարավորությունը: Երբեմն դուք պատրաստ կլինեք հետաձգել սեփական գործերը, որպեսզի կենտրոնանաք նրա վրա, ինչը կարևոր է մյուսների համար:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Մտերիմները շնորհակալ կլինեն ձեզ հոգատարության և ուշադրության համար: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Որոշ Երկվորյակներ հեռվից ոգեշնչող լուրեր կստանան:

ԽԵՑԳԵՏԻՆ. Օրը հազիվ թե լուրջ խնդիրներ բերի: Բայց դուք երբեմն սուր կարձագանքեք մանրուքներին, սրտին մոտ կընդունեք այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Աշխատեք դատարկ բաներից չկառչել: Եթե կենտրոնանաք կարևոր գործերի վրա, կհասկանաք, թե ինչպես կարող եք արագ գլուխ հանել դրանցից:

Օրը բարենպաստ կլինի ուսման համար, դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Հետաքրքիր ու հաճելի կլինեն այն մարդկանց հետ շփումները, որոնք պատրաստ են կիսվել իրենց գիտելիքներով ու փորձով: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների համար: Ընտանեկան տոն կազմակերպելու համար առիթ կլինի:

ԱՌՅՈՒԾ. Օրը հասարակ չի լինի, բայց դուք բոլոր դեպքերում հաջողության կհասնեք: Համառությունն ու նպատակասլացությունը կօգնեն հաղթահարել խոչընդոտները: Ինչ-որ մեկը կարող է ասել, որ ձեր համառությունն ավելորդ է, բայց նման նկատողությունները սրտին մոտ ընդունել պետք չէ: Դժվարությունների առաջ մի ընկրկեք. աստղերն անպայման կաջակցեն ձեզ:

Տնային գործերը սովորականից ժամանակատար կլինեն: Չի բացառվում՝ մտերիմները դիմեն խնդրանքներով, որոնք մերժել չեք ուզենա: Երբեմն կնյարդայնացնի շուրջը տիրող խառնաշփոթը, բայց ձեզ կհաջողվի վերահսկել բացասական հույզերը:

ԿՈՒՅՍ. Օրը շատ արդյունավետ կլինի: Նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, որոնցից պարզապես հրաշալի գլուխ կհանեք: Պետք կգա այն, ինչ վաղուց եք սովորել: Շատ Կույսեր կիրառում կգտնեն իրենց տաղանդներին, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր կռահում:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Դուք կասեք այն, ինչ մտածում եք, իսկ դա բոլորին չէ, որ դուր կգա: Սակայն հենց ձեր անկեղծությունը թույլ կտա խուսափել անհասկացողությունից, ճիշտ շեշտադրումներ անել: Մարդիկ, որոնք այսօր ձեզ կաջակցեն, բազմաթիվ կարևոր գործերում հուսալի համախոհներ կդառնան:

ԿՇԵՌՔ. Օրը բավական անհանգիստ կանցնի: Դժվարությամբ կկենտրոնանաք մեկ կոնկրետ բանի վրա: Հենց կարևոր գործ ստանձնեք, ինչ-որ մեկը կշեղի ձեզ, օգնություն կամ խորհուրդ կխնդրի, ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկի: Սակայն կարևոր է չհրաժարվել սեփական նպատակներից, չհետաձգել այն գործերը, որոնք կարևոր են ձեզ համար: Ամեն ինչ կստացվի, եթե ճիշտ դնեք առաջնահերթությունները, հույս դնեք սեփական ուժերի, այլ ոչ թե հաջողակ լինելու կամ ինչ-որ մեկի օգնության վրա:

Բարենպաստ օր է մտերիմների հետ շփվելու համար: Դուք լավ կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց ու շատ հարցերում կաջակցեք նրանց: Սիրելիին ուրախացնելու, նրան հաճելի անակնկալ անելու հնարավորություն կունենաք:

ԿԱՐԻՃ. Օրվա սկզբին լարված պահերից խուսափել հազիվ թե ստացվի: Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, և դա կստիպի ձեզ հուզվել: Բացի այդ, ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Անսպասելի գործեր կհայտնվեն, որոնց պատճառով ստիպված եք լինելու մնացած ամեն ինչ հետաձգել:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դրված նպատակներին հասնելը կհեշտանա, ավելի հեշտ կլուծեք նաև այն հարցերը, որոնց շուրջ շատ էիք մտածում և՛ դուք, և՛ ձեր մտերիմները: Երեկոն հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա ուզում եք բարենպաստ տպավորություն թողնել: Նրանց դուր գալը դժվար չի լինի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Օրվա առաջին կեսը հարմար չէ կարևոր հարցերը լուծելու համար: Հեշտ չի լինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ նախկինում շատ հաշտ էիք: Դուք իսկապես կփորձեք հասկանալ մյուսներին, բայց դա անել միանգամից չի ստացվի: Այնպես որ՝ լավ է ինքնուրույն գործեք ու միայն սեփական ուժերի վրա հույս դնեք:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան կհեշտանա և՛ գործընկերների, և՛ մտերիմների հետ լեզու գտնելը: Լավ կանցնեն և՛ ընկերական հանդիպումները, և՛ սիրային ժամադրությունները: Որոշ Աղեղնավորներ ապագայի հետ կապված կարևոր որոշումներ կընդունեն ու չեն զղջա դրա համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի ու հարմար կլինի կարևոր, բարդ գործերի համար: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում միայն ընդհանուր պատկերացումներ ունեիք: Կհաջողվի գտնել մարդկանց, որոնք պատրաստ կլինեն կիսվել փորձով կամ լավ խորհուրդ տալ: Եթե նոր բան ստանձնեք, արագ կհասնեք առաջին արդյունքներին:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի մտորելու, ծրագրեր կառուցելու, մի քանի տարբերակ համեմատելու համար: Վճռական գործողությունների հարցում լավ է չշտապեք: Անձնական հարաբերությունների հետ կապված ամեն հարցում հույս դրեք ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի:

ՋՐՀՈՍ. Բարենպաստ օր է ամենատարբեր գործերի համար: Կկարողանաք առաջընթացի հասնել նրանում, ինչը նախկինում համարյա անհույս էր թվում, մեռյալ կետից կշարժեք բարդ նախագծերը: Դուք կհավատաք ձեր ուժերին, մտածածից չեք հրաժարվի, նույնիսկ եթե պայմաններն անհաջող դասավորվեն: Չնայած հազիվ թե ուզենաք ինչ-որ մեկին օգնության հարցով դիմել, ձեզ աջակցել ցանկացողները քիչ չեն լինի:

Օրը հարմար է հին ծանոթների ու ձեզ հասկացող մարդկանց հետ շփվելու համար: Կարող եք վերականգնել հին կապերը, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:

ՁԿՆԵՐ. Օրվա առաջին կեսը հարմար է անսովոր ու նոր գործերի համար: Հնարավոր է՝ ձեզ համար հեշտ չլինի: Բայց հետաքրքիր է լինելու: Կուրախացնի ինքնուրույն որոշումներ ընդունելու հնարավորությունը: Դուք սեփական առողջ բանականության վրա հույս կդնեք, կլսեք ինտուիցիային ու նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Շատ ու շատ համարձակ փորձարկումներ հաջող կլինեն:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի ընկերների, հարազատների ու մյուս մտերիմների հետ շփվելու համար: Դուք լավ կհասկանաք նրանց, կաշխատեք ամեն հարցում աջակցել: Կհաջողվի գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахКонгрессмен Мак-Клинток призвал Турцию признать Геноцид армянЗадача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол ПашинянG7 высказалась о судьбе замороженных российских активовСтраны G7 будут мешать Ирану производить, приобретать и передавать оружие третьим странамПашинян: Да, риски есть, но управлять ими можноЖоховурд»: Правоохранители вышли на связь с министром здравоохранения АрменииИстинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властейПодводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны АкопянЧто ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войныРеверансы ЕС Баку за счет интересов АрменииВ Ереване состоялись политические консультации между внешнеполитическими ведомствами Армении и Франции«Не сдадутся». В студенческой среде кипят процессыСкрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Развеяно заблуждение о стрессовом выпадении волосЗакон об иноагентах отдалит Грузию от ЕС: Шарль Мишель24 апреля в Лос-Анджелесе объявлено Днем памяти жертв Геноцида армянФранция рассматривает перенос церемонии открытия ОлимпиадыКурсы валют в Армении
Самое популярное