Մեսսին հավակնում է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլի հեղինակի կոչմանը
ՍպորտՖրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին և մոլդովական «Շերիֆի» կիսապաշտպան Սեբաստիան Թիլը Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլի կոչման հավակնորդներից են, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Մեսսին անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման 74-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ՝ խփելով իր առաջին գոլը փարիզյան թիմի կազմում: Հանդիպումը կայացավ Փարիզում և ավարտվեց 2:0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Թիլը խփեց Շերիֆի հաղթական գոլը «Ռեալի» հետ արտագնա հանդիպման 90-րդ րոպեին (2:1):
Թեկնածուների թվում էին նաև Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը (84 -րդ րոպե «Միլանի» դեմ (2:1) և «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ալեքս Տելեսը (60 -րդ րոպե «Վիլռեալի» դեմ, 2:1)։