Կարմրաքար գյուղից Գորիս և Քաջարանից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է
ՀասարակությունՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղից Գորիս քաղաք և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։