Իշխան Սաղաթելյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. հետաձգվել է նրա հանդիպումը ՌԴ դեսպանի հետ
SocietyԻշխան Սաղաթելյանի մոտ հաստատված կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է նրա հանդիպումը ՌԴ դեսպանի հետ:
Այս տեղեկություններն հաստատեցին ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի աշխատակազմից։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը վաղը պետք է այցելեր Ազգային ժողով և հանդիպեր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հետ։ Հանդիպումը, սակայն, հետաձգվել է, քանի որ Իշխան Սաղաթելյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս, և նա առաջիկա օրերին գտնվելու է ինքնամեկուսացման մեջ։