Իրանի արտգործնախարարը դժգոհություն է հայտնել Ադրբեջանի դեսպանին
ԻրանԱդրբեջանի նորանշանակ դեսպան Ալի Ալիզադեի հավատարմագրերի պատճենը ստանալուց հետո, Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը դժգոհություն է հայտնել ադրբեջանցի սահմանապահների կողմից իրանցի վարորդների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի և երկու վարորդների ձերբակալման կապակցությամբ: Նա զարմանալի ու ցավալի է անվանել Իրանի դեմ Իլհամ Ալիեւի բացասական հայտարարությունները, հաղորդում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Իրանը չի հանդուրժի Սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու գործողություններն իր ազգային անվտանգության դեմ և այդ ուղղությամբ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը», - ասել է Աբդոլլահիանը:
Դեսպանն իր հերթին հույս է հայտնել, որ վերջին իրադարձությունները կհարթվեն երկու երկրների պաշտոնյաների միջև երկխոսության միջոցով: