Երեխան դեռևս տեղյակ չէ հոր մահվան մասին. Անահիտ Սիմոնյանը գրառում է կատարել
ԲլոգոսֆերաԵրգիչ Հայկոյի նախկին կինը` երգչուհի Անահիտ Սիմոնյանը, Ֆեյսբուքի իր էջում խնդրանքով դիմել է Հայկոյի հուղարկավորությանը մասնակցած անձանց և սոցցանցերի օգտատերերին:
«Հուղարկավորության ժամանակ նկարահանված բոլոր նյութերը և կադրերը ջնջել և չհրապարակել: Ինչպես նշվեց՝ երեխան տեղյակ չէ դեռևս»,- գրել է Սիմոնյանը` խնդրելով չանտեսել իր գրառումը և հարգել Հայկոյի հիշատակը:
«Ուզում եմ երեխան հորը հիշի միշտ կենդանի»,- հավելել է երգչուհին: