Քերոբյանը կնախագահի Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը Հայ կաթողիկե եպիսկոպոսների տարեկան սինոդը կանցկացվի փետրվարին Արամայիս Հարությունյանը հետախուզվում է խարդախության մեղադրանքով Ադրբեջանցիները Կարմիր շուկայի հարակից դիրքերից անկանոն կրակել են դեպի օդ Երգի պրեմիերա․ Սարո Թովմասյան՝ «Էլ ավելի» «Արման Թաթոյանի աշխատանքի 6 տարիները». ՄԻՊ-ն ամփոփում է գործունեությունը Արցախը Հայաստանի մաս հայտարարողը փորձում է թուրքից լավ «հիմնավորել», որ Արցախը նաեւ ադրբեջանական է. Շարմազանով ՀՀ ԱԺ-ն շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ արդյունավետ համագործակցությունը Ոճրագործ է նա, ով առանց Արցախի ճանաչման մեզ այնտեղ է ուղարկում, նոր ցեղասպանություն է հնարավոր Հունվարի 28-ին արգելոցները կաշխատեն. Զինծառայողների համար մուտքն անվճար կլինի 

Առուշ Առուշանյանի և Մենուա Հովսեփյանի քրգործի նախաքննությունն ավարտվել է

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գորիսի համայնքապետարանում կատարված չարաշահումների, ինչպես նաև՝ համայնքի բյուջեի միջոցների վատնման, համայնքի բնակիչներին նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանը, պաշտոնավարման ընթացքում, 2021թ. հունիսի 20-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախաշեմին, ընտրություններում առաջադրված «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հեղինակությունը բնակչության շրջանում բարձր պահելու, բնակչությանը հաճոյանալու և ընտրություններին Ա.Առուշանյանի օգտին դրական արդյունքներ ապահովելու անձնական և խմբային շահերից ելնելով, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել համայնքի ղեկավարի տեղակալ, «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի նախագահ Մենուա Հովսեփյանի, նույն հանձնաժողովի անդամներ, համայնքապետարանի երկու աշխատակիցների հետ՝ համայնքի բյուջեի միջոցները սահմանված կարգի խախտմամբ տնօրինելու և դրանք իբրև թե Գորիս համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին ուղղելու հարցի շուրջ:

Առուշ Առուշանյանի և Մենուա Հովսեփյանի կողմից բնակիչների հետ ունեցած հանդիպումներից հետո՝ 2021թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում, Գորիսի համայնքապետարանում տարբեր եղանակներով, այդ թվում՝ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների օգնությամբ, համայնքի թվով 115 բնակիչներից ընդունվել են տարբեր պատճառաբանություններով, շատ դեպքերում նաև՝ բովանդակային առումով ուղղորդված, տարբեր գումարային չափերով դրամական աջակցություն խնդրելու վերաբերյալ դիմումներ, որոնք ներկայացվել են հանձնաժողովի քննարկմանը:

Քննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանի, ինչպես նաև «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի կազմում ընդգրկված Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատարի և համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետի տեղակալի հետ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափերի վնաս:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ համայնքապետարանի աշխատակիցները, գործելով համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Իրինա Յոլյանի հետ ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, ներկայացված վերոհիշյալ 115 դիմումները Գորիս համայնքի ավագանու կողմից 2019թ. օգոստոսի 20-ին ընդունված որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն չեն ենթարկել պատշաճ ուսումնասիրության և ստուգման:

Մասնավորապես՝ համաձայն նշված կարգի՝ սոցիալական օգնության տրամադրման համար դիմումատուն պետք է լինի համայնքի բնակիչ, ունենա սոցիալապես անապահով ընտանիք հանդիսանալու վերաբերյալ սոցիալական օգնության տրամադրման մշտական գործող հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն, բարեխիղճ կատարի համայնքի բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունները և սոցիալական օգնության տրամադրման դիմումի ներկայացման ժամանակ տեղական հարկերի, տուրքերի, վարձավճարների վերաբերյալ պարտքեր պետք է չունենա:

Հանձնաժողովի անդամները, սակայն, չեն կատարել իրենց պարտավորությունները և կամայական ձևով, անձնական և խմբային շահերից ելնելով, ներկայացված դիմումներն ամեն կերպ բավարարելու միտումով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմել են «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի նիստի՝ սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու մասին արձանագրությունը, որի հիման վրա թվով 115 բնակիչների դիմումներին տրվել է դրական եզրակացություն:

Քննությամբ պարզվել է, որ ներկայացված 115 դիմումներից 54-ն ակնհայտ չեն համապատասխանել սահմանված կարգի պահանջներին և ենթակա չեն եղել բավարարման:

Նշված 54 դիմումների թվում է եղել նաև Իրինա Յոլյանի կողմից Գորիսի համայնքապետարանի օպերատորի թափուր հաստիքին նշանակվելու նպատակով փորձաշրջան անցնող անձին որպես ճանապարհածախս փոխանցված 100.000 ՀՀ դրամը, որի վճարման հանգամանքն օրինականացնելու համար այն ևս ձևակերպվել է որպես իբրև թե սոցիալապես անապահով ընտանիքին վճարվող գումար՝ հիմք ընդունելով ներկայացված նույնաբովանդակ դիմումը:

Արդյունքում՝ Իրինա Յոլյանը, հակառակ իր պաշտոնեական լիազորություններից բխող նպատակների, ընտրությունների հետ կապված անձնական և խմբային նպատակներն իրագործելու և դրանք կանխամտածված ձևով քողարկելու համար, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ընտրություններին ընդառաջ՝ 2021թ. հունիսի 9-ին, հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած Գորիս համայնքի թվով 115 բնակչի դրամական աջակցություն տրամադրելու մասին որոշում է կայացրել, որի հիման վրա՝ համայնքի բյուջեից ելքագրվել է 6.130.000 ՀՀ դրամ գումար, որից 3.200.000 ՀՀ դրամի չափով դրամական աջակցություն է ցուցաբերվել 54 այն բնակիչներին, ովքեր, ըստ Գորիս համայնքի ավագանու կողմից 2019թ. օգոստոսի 20-ին ընդունված որոշման, չեն հանդիսացել դրամական աջակցության շահառուներ՝ Գորիս համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափի՝ 3.200.000 ՀՀ դրամի էական վնաս:

Բացի այդ, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայողական կախվածությունը և պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող նույն համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարից պահանջել է «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 8-ին Գորիս քաղաքում կազմակերպված նախընտրական քարոզչությանը մասնակցելու համար ապահովել 80 անձի ներկայություն՝ այդ կերպ հարկադրելով նախընտրական քարոզչությանը մասնակցելուն:

Բացի այդ, Մենուա Հովսեփյանը Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին հանձնարարել է, որպեսզի «Հայաստան» դաշինքի համար Քարահունջ բնակավայրում նախընտրական շտաբի համար տարածք վարձակալի:

Այդ նպատակով վարչական ղեկավարը, Մենուա Հովսեփյանի հանձնարարությամբ և իմացությամբ, Քարահունջ բնակավայրում 100.000 ՀՀ դրամ գումարով տարածք է վարձակալել: Ընտրություններից հետո, երբ վարձակալության հանձնված տարածքի սեփականատերը պահանջել է վճարել վարձակալության գումարը, բնակավայրի վարչական ղեկավարն  այդ մասին հայտնել է Մենուա Հովսեփյանին, ով նշված գումարի վճարումը կատարելու համար առաջարկել է սոցիալական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել համայնքի ղեկավարի անվամբ:

Մենուա Հովսեփյանի պահանջով Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարի միջոցով հիշյալ տարածքի սեփականատիրոջից 2021թ. հուլիսի 2-ին վերցվել է դրամական աջակցություն ստանալու վերաբերյալ դիմում, որից հետո Մենուա Հովսեփյանը ստորագրել է որոշում՝ 100.000 ՀՀ դրամ դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ՝ Գորիս համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին վճարման ենթակա բյուջետային միջոցներից գումարներ տրամադրելով «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի տարածքի վարձավճարի համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իրինա Յոլյանին և համայնքապետարանի երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Մենուա Հովսեփյանին՝ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկել է հսկողություն իրականացնող դատախազին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քերոբյանը կնախագահի Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմըՍյունիքի սահմաններին զորքին ստիպում են, որ չկռվեն, վախենում են, որ հանկարծ կարող է կռվեն ու հաղթեն. Լեւոն Հայրյան Հայ կաթողիկե եպիսկոպոսների տարեկան սինոդը կանցկացվի փետրվարին Արամայիս Հարությունյանը հետախուզվում է խարդախության մեղադրանքով Ադրբեջանցիները Կարմիր շուկայի հարակից դիրքերից անկանոն կրակել են դեպի օդ Երգի պրեմիերա․ Սարո Թովմասյան՝ «Էլ ավելի» «Արման Թաթոյանի աշխատանքի 6 տարիները». ՄԻՊ-ն ամփոփում է գործունեությունը Հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով «Վիտամին D». Էլեն Ասատրյանի լուսանկարը լողավազանից Արցախը Հայաստանի մաս հայտարարողը փորձում է թուրքից լավ «հիմնավորել», որ Արցախը նաեւ ադրբեջանական է. Շարմազանով Պատկերացրեք, պարտվելուց հետո Բրիտանիայի պաշտպանության նախարարը գնար պարի դասերի, որ հարսանիքին լավ պարեր. Վրթանեսյան ՀՀ ԱԺ-ն շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ արդյունավետ համագործակցությունը Ուկրաինայում հինգ ծառայակիցներին գնդակահարած ազգային գվարդիականը ձերբակալվել է (լուսանկարներ)Ոճրագործ է նա, ով առանց Արցախի ճանաչման մեզ այնտեղ է ուղարկում, նոր ցեղասպանություն է հնարավոր Հունվարի 28-ին արգելոցները կաշխատեն. Զինծառայողների համար մուտքն անվճար կլինի Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը Արցախից տեղահանված քաղաքացիները հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցությունՈւկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողը գնդակահարել է իր ծառայակիցներին (տեսանյութ)Մայր թատրոնը 100 տարեկան է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն ազատվել է պաշտոնից Հայաստանն աշխարհում առաջին և միակ պետությունն է, որի ԶՈՒ ԳՇ պետ-ն արդեն երկու ամիս է մեղադրյալի կարգավիճակով ղեկավարում է ԶՈՒ-ն. Ղազինյան Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 մլն 719 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ Դեսպան Վիրաբյանն իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի նախագահին Ղազախստանի խորհրդարանը Նազարբաեւին զրկել է ԱԽ-ում ցմահ նախագահության իրավունքից «Հունվարի 22-ից ընդունված սահմանափակումը սահուն կերպով ընթանում է. խոչընդոտներ չկան». Ավանեսյան Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման գործում. ԵԽԽՎ զեկույց «Մինչև օրվա վերջ կշտկեք խնդիրը»․ Մհեր Գրիգորյանը չընդառաջեց Ավանեսյանին, որը երկու օր էր խնդրել Արցախից տեղահանված բնակիչների բողոքի ակցիան՝ ԱԳՆ-ի և ՄԱԿ-ի մոտ «Մեր սիրելի Սոնա տատիկ, բարի ճանապարհ Երկնшյին шշխшրհ». մահացել է Ավետ Բարսեղյանի զոքանչը Բռնցքամարտիկները շարունակում են պայքարը Հայաստանի առաջնությունում «Հողամասը մի քանի անգամ ընդլայնելու հնարավորություն կա»․ Վահան ՔերոբյանԱյսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միաջազգային օրն էԱնհետ կորած տղամարդու դին հայտնաբերվել է Երևանյան լճում «Զվարթնոց»-ում կեղծ բացասական թեստ պատրաստելու և իրացնելու կասկածով քրգործեր են հարուցվել․ ԱԱՏՄ Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին. մի քանի կիլոմետր մերկասառույց ճանապարհը դարձել է 30-ից ավելի ավտոմեքենաների վթարի պատճառԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել «Ես արդեն լավ եմ». «Մանկական Եվրատեսիլի» հաղթող Մալենան վիրահատության է ենթարկվելՆախիջևանի հետ սահմանագծին պայմանագրային զինծառայող է անհետացել․ տարօրինակ հանգամանքները չափից շատ ենՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2556 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի Մեկնարկել է կառավարության հերթական նիստը. այն վարում է Մհեր ԳրիգորյանըՕմբուդսմանի աշխատակազմում կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա․ ՄԻՊ առաջարկը Քիմ Քարդաշյանն Ինստագրամից ջնջել է բիկինիով լուսանկարը, որում օգտատերերը ֆոտոշոփ էին նկատել Օդի ջերմաստիճանը կնվազի 1-3 աստիճանով Հունվարի 27-ի աստղագուշակ«Ալաշկերտ»-ին է միացել հարձակողական ոճի կիսապաշտպան Մանվել Ահարոնյանը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արայիկ Հարությունյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն Հունվարի 27. Օրվա խորհուրդ4 մլն դոլար՝ ՀՀ շահերի պաշտպանության համար. «Ժողովուրդ»«Հրապարակ». «Հայաստան» դաշինքը գնդակն ուղարկում է ՔՊ-ի դաշտը
Ամենադիտված