Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ 

Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի հետ հարաբերությունները. Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանություն

Տեսանյութեր

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 1-ին այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն:

Նախագահն ազգային տոնի առթիվ շնորհավորել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունին, դեսպանատան աշխատակիցներին, և ի դեմս նրանց՝ Չինաստանի ողջ ժողովրդին:

«Ես այստեղ եմ՝ իմ հարգանքն ու բարեկամությունն արտահայտելու Չինաստանի ժողովրդի հանդեպ: Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի հետ հարաբերությունները»,- ինչպես փոխանցում են նախագահի աշխատակազմից՝ ասել է Արմեն Սարգսյանը:

Դեսպան Ֆան Յունը այցելության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին: 

«Մենք բարձր ենք գնահատում, որ եկել եք շնորհավորելու մեր ազգային տոնը: Սա մեր բարեկամությունը փաստող օրինակներից մեկն է, և վկայում է այն մասին, որ Դուք կարևորում եք ամուր երկկողմ հարաբերություններ կառուցելու ջանքերը»,- նշել է դեսպանը:

Նախագահ Սարգսյանն ու դեսպան Ֆան Յունն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին, խոսել համագործակցության խորացման հնարավորությունների մասին, ինչպես նաև՝ կարևորել երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացումն ու կապերի սերտացումը:

ՀՀ նախագահը նշել է, որ Չինաստանն իր զարգացման ճանապարհով ցույց է տվել, որ յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր ժողովուրդ, հիմնվելով իր ազգային առանձնահատկությունների, մշակույթի, ժառանգության, ավանդույթների վրա, պետք է գտնի զարգացման իր սեփական ուղին և քրտնաջան, կազմակերպված ու կարգապահ աշխատանքով փորձի հասնել հաջողության:

«Մեր երկրի համար այս բարդ փուլում մեզ համար ևս կարևոր է գտնել զարգացման ու հաջողության մեր սեփական ուղին՝ օգտագործելով մեր առավելությունները, օրինակ՝ սփյուռքի ներուժը և տեխնոլոգիական զարգացման հնարավորությունները»,-ասել է նախագահը՝ ավելացնելով, որ տեխնոլոգիական ոլորտում Չինաստանի հետ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա:

Այս համատեքստում նա անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) նախագահական նախաձեռնությանը՝ նշելով, որ նախաձեռնության շրջանակում ակնկալվում է համագործակցություն նաև չինական տեխնոլոգիական ընկերությունների հետ: Նա նաև նշել է, որ ուրախ կլինի ավելի ընդգրկուն չինական ներկայություն տեսնել Հայաստանում կազմակերպվող մի շարք միջոցառումների և, մասնավորապես, առաջիկայում Դիլիջանում կայանալիք Մտքերի հայկական գագաթնաժողովին:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ
Ամենադիտված