Իրանում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
ԻրանԻրանի հարավում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով՝ 05:15-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բուշեր քաղաքից 95 կիլոմետր հյուսիս-արևմուտք, որտեղ գտնվում է համանուն ատոմակայանը, որի հիպոկենտրոնը 10 կիլոմետր խորության վրա է:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: