GeoProMining Armenia ընկերությունը 2021 թվականի սեպտեմբերի 30-ին ձեռք է բերել ԶՊՄԿ-ի 60 տոկոսը
Հասարակություն2021 թվականի սեպտեմբերի 30-ին GeoProMining Armenia-ն ձեռք բերեց ԶՊՄԿ-ի (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ) 60 տոկոսը: GeoProMining ընկերությունը մտադիր է նաեւ պղնձաձուլական նոր գործարան կառուցել Հայաստանում:
GeoProMining-ի տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն գործարքը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Մենք ուրախությամբ օգտվեցինք առիթից` մեր բիզնեսն Հայաստանում ավելի ընդլայնելու եւ ԶՊՄԿ-ում վերահսկիչ փաթեթ ձեռք բերելու համար` միաժամանակ 15 տոկոս բաժնեմաս առաջարկելով ՀՀ կառավարությանը: Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, եւ սա առաջին քայլն է մեր ավելի լայն ներդրումային տեսլականի շրջանակներում: Առաջիկա տարիներին մենք մտադիր ենք նոր պղնձաձուլարանի շինարարություն սկսել Հայաստանում»:
Նշենք, որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԲԸ-ն կառավարությանը փոխանցեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) իր բաժնետոմսերի 25 տոկոսը: Այս մասին ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
Աղբյուրը նշում է, որ Արդյունաբերական ընկերությունը հանդիսանում է GeoProMining Armenia-ի 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունը, որը 2021 թվականի սեպտեմբերի 30-ին ձեռք բերեց ԶՊՄԿ-ի 60 տոկոսը: