Չեռնոգորիայում բերման է ենթարկվել ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը
Աշխարհ64-ամյա գործարար, ֆինանսիստ, «Չերկիզովսկի» շուկայի նախկին տնօրեն Թելման Իսմայիլովը բերման է ենթարկվել Չեռնոգորիայում: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ըստ Vijesti թերթի՝ Իսմայիլովը ձերբակալվել է Պոդգորիցայում: Այլ մանրամասներ դեռ չկան:
2017 թվականի նոյեմբերի 11-ին ադրբեջանցի Իսմայիլովի փաստաբան Մարինա Ռուսակովան հայտարարել էր, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել երկու անձի սպանության կազմակերպման և զենքի անօրինական շրջանառության համար: 2019 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ, իր եղբոր՝ Վագիֆի հետ, Իսմայիլովը գտնվում էր հետախուզման մեջ:
2019 թվականին Շվեյցարիայում Թելման Իսմայիլովի դեմ քրեական գործ է հարուցվել՝ երեք հոդվածով: Ինչպես նաև 2019-ին Իսմայիլովի պարտքերի պատճառով կալանք է դրվել նրա որդու՝ Ալեքպերի՝ Չեռնոգորիայում գտնվող խաղատան վրա: