ArCa համակարգը խափանվել է. ներկա պահին բանկային գործարքներ հնարավոր չէ իրականացնել. News.am
ՀասարակությունՎերջին ժամերին բազմաթիվ բանկերի հաճախորդներ չեն կարողանում ֆինանսական գործարքներ իրականացնել՝ ոչ միայն հավելվածների, այլ նաեւ վճարային տերմինալների եւ բանկոմատների միջոցով:
Տարբեր բանկերից NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ «ArCa» համակարգում պրոցեսինգային խնդիր է առկա, որի հետեւանքով ընդհանուր խափանում կա բանկային ողջ համակարգում:
Խնդիրն այս պահին լուծման փուլում է, բայց բայց դեռեւս պարզ չէ՝ կոնկրետ ինչ ժամկետներում կվերանա խափանումը:
Կայքը հայտնում է նաեւ, որ քաղաքացիներն այս պահին գործարքներ չեն կարող կատարել ոչ միայն օնլայն հավելվածներով, վճարային տերմինալներով եւ բանկոմատներով, այլ նաեւ հենց բանկերում, քանի որ ֆինանսական գործարքների կատարման համար անհրաժեշտ համակարգը նաեւ բանկերում է խափանվել: