Հետախուզության մասին օրենքում ներառել է միջոց, որը չդասակարգված զեկույց կպահանջի Հվ. Կովկասում ապագա ռազմական գործողությունների հավանականության վերաբերյալ. Շիֆ
ԱրցախԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Ադամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Չնայած Ադրբեջանի և Հայաստանի հրադադարի մասին համաձայնագրին, Հայաստանի և Արցախի ժողովրդի նկատմամբ չսադրված և շարունակվող ագրեսիան նշանակում է, որ հազարավոր անմեղ քաղաքացիներ դեռ ապրում են վախի մեջ, և սպառնալիքը մնում է անտանելի բարձր: Շատ կարևոր է, որ մենք մանրակրկիտ հասկանանք ներկա իրավիճակը և ուշադիր նայենք բոլոր հնարավոր սպառնալիքներին, այնպես որ մենք ավելի լավ պատրաստ լինենք ապագա մահացու հակամարտությունները կանխելու համար:
Ահա թե ինչու Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը, իմ և կոնգրեսական Ջեքի Սփիերի ջանքերով, 2022 թվականի հետախուզության մասին օրենքում ներառել է մի միջոց, որը չդասակարգված զեկույց կպահանջի Հարավային Կովկասում, ներառյալ Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, ապագա ռազմական գործողությունների հավանականության վերաբերյալ: Մենք պետք է օգտագործենք մեր տրամադրության տակ եղած յուրաքանչյուր գործիք`ապահովելու Հայաստանի և Արցախի ժողովրդի համար խաղաղության պահպանումը»: