Զելենսկին մտահոգություն է հայտնել Սաակաշվիլիի ձերբակալման կապակցությամբ
МирՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտահոգություն է հայտնել Թբիլիսիում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության լուրերի և իրավիճակի զարգացման վերաբերյալ Վրաստանի իշխանությունների հայտարարությունների տոնայնության կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ղեկավարի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը:
Նրա խոսքով` Կիևը ուշադիր հետևում է Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության մասին հաղորդագրություններին:
Յուլիա Մենդելը նաև նշել է, որ Ուկրաինան դիմում է Վրաստանին՝ Սաակաշվիլիի ձերբակալման պատճառները բացատրելու համար, իսկ հյուպատոսներն արդեն սկսել են աշխատել Վրաստանի նախկին նախագահին օգնություն տրամադրելու ուղղությամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ՝ Սաակաշվիլիի կալանավորման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար:
Վրաստանի դատախազությունը միաժամանակ հայտարարել է, որ երկրում Սաակաշվիլիի նկատմամբ կայացվել են դատավճիռներ, որոնք բողոքարկման ենթակա չեն: