Ինչքան պետք է մեր ժողովրդին ուշքի բերենք, որ, իսկապես, մեր երկիրը վտանգի մեջ է․ Տիգրան Արզաքանցյան
ՀասարակությունԵս, երբ մոտենում եմ մեր զինվորի հետ խոսելու, շատ տխուր դեմքով պատասխանում են՝ պարոն Արզաքանցյան, մենք ոչ մի հրաման չունենք, որ թշնամու դեմ պայքարենք, վռնդենք մեր սահմաններից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, «Այլանս» կուսակցություն համագումարի ժամանակ հայտարարեց գործարար Տիգրան Արզաքանցյանը.
«Այսօր թշնամու բանակայինները, որ տիրում են մեր սահմանները, մտնում են նաև քաղաքներ՝ քաղաքացիական շորերով, մտնում են ու շինարարական աշխատանքներ են անում: Իմ ասածը վերաբերվում է Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքին: Մեր ժողովուրդն ինչքան պետք է սպասի, ինչքան պետք է մեր ժողովրդին ուշքի բերենք, որ իսկապես մեր երկիրը վտանգի մեջ է: Ես պրովոկացիայով չեմ զբաղվում»,-ասաց Արզաքանցյանը: