Կումանը մեկնաբանել է՝ հեռանո՞ւմ է արդյոք «Բարսելոնայի» մարզչի պաշտոնից
SportԻսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ասել է, որ մինչ այժմ նա շարունակում է աշխատել իր պաշտոնում:
«Ես դեռ այստեղ եմ: Ակումբի ղեկավարությունն ինձ ոչինչ չի ասել: Ես գիտեմ, որ նախագահը՝ Խուան Լապորտան, այսօր առավոտյան բազայում էր, բայց ես չհանդիպեցի նրա հետ: Մենք մարզում էինք անցկացնում: Միգուցե այդ խոսակցությունները ճշմարիտ են», - մեջբերում է Կումանը:
Կումանը նաև որակել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը՝ որպես իր մարզչական կարիերայի լավագույն պահը։ «Իսկ ամենավատը Լիոնել Մեսսիի հեռանալն էր, ով պայմանագիր կնքեց ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հետ»,֊ասել է Կումանը: