«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին 

Աստղագուշակ՝ հոկտեմբերի 3-ի համար

Աստղագուշակ

ԽՈՅ. Օրը հարմար է նոր գործեր ստանձնելու համար: Ինտուիցիան հաճախ կհուշի, թե ինչպես է պետք գործել: Համարյա պատահաբար տեղեկատվություն կստանաք, որը կօգնի ճիշտ եզրահանգումներ անել, որոշումներ ընդունել, որոնք էլ թույլ կտան հաջողության հասնել: Ներդաշնակ կդասավորվեն շրջապատողների հետ հարաբերությունները, դուք շատերին դուր կգաք:

Շատ Խոյեր տեղափոխության կամ աշխատանքը փոխելու հետ կապված ծրագրեր կունենան: Ձեզ կոգեշնչի ոչ միայն նոր տպավորությունների ծարավը, այլև ինչ-որ օգտակար, բոլորի համար կարևոր բան անելու ցանկությունը: Դուք հաճույքով կօգնեք բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

ՑՈՒԼ. Օրվա առաջին կեսը այնքան հասարակ ու միանշանակ չի լինի, որքան, հնարավոր է, կուզենայիք: Ամեն անգամ չի հաջողվի արագ գլուխ հանել նույնիսկ առօրյա գործերից: Երբեմն մտերիմների հետ տարաձայնություններ կառաջանան: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Ձեր տրամադրությունը կլավանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք:

Համառությունը կօգնի պատասխաններ գտնել ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար կարևոր հարցերին: Հնարավորություն կունենաք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց: Սիրելին կուրախանա ձեր անակնկալից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Դուք ամենատարբեր մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք, շատերին դուր կգաք: Բոլորը, ում հետ կկիսվեք ձեր գաղափարներով, հաճույքով կաջակցեն դրանք, կօգնեն ձեզ մտածածն իրագործելու հարցում: Դուք լավ կհասկանաք, թե ինչ են սպասում շրջապատողները և ինչի մասին են գաղտնի երազում: Այդ իսկ պատճառով հեշտությամբ կուրախացնեք ոչ միայն մտերիմներին, այլև նոր ծանոթներին:

Արժե զգույշ լինել գումարին վերաբերող հարցերում: Դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, կշտապեք գնումների հարցում, շատ կծախսեք: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն:

ԽԵՑԳԵՏԻՆ. Դուք հաճախ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով: Եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, դուք լրջորեն կվշտանաք և հաճախ չեք տեսնի այն հնարավորությունները, որոնք կբացվեն ձեր առաջ: Բարեբախտաբար, կողքին կլինի մեկը, ով պատրաստ կլինի աջակցել ձեզ, լավ խորհուրդ տալ: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Նրանք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:

Օրը հարմար է օգտակար գործերի համար: Հնարավոր է՝ դուք կարևոր հաղթանակներ չտոնեք, աշխարհը դեպի լավը չփոխեք, բայց սեփական կյանքը և մտերիմ մարդու կյանքը հարմարավետ ու հասարակ դարձնելը ձեր ուժերի սահմաններում կլինի:

ԱՌՅՈՒԾ. Բավական անհանգիստ կլինի օրվա առաջին կեսը: Հնարավոր են անսպասելի նորություններ, իրադարձություններ, որոնց պատճառով կուզենաք փոխել ծրագրերը: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները: Հաճախ նրանք ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն, կկիսվեն համարձակ գաղափարներով, կօգնեն նորովի նայել սովորական դարձած բաներին:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ուրախության ավելի շատ առիթներ կունենաք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով: Հնարավոր են դրամական մուտքեր, նվերներ և ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԿՈՒՅՍ. Դուք առույգ, էներգիայով լի կլինեք ու վստահ կլինեք ձեր ամենահամարձակ նախաձեռնությունների հաջողությանը: Եթե ինչ-որ բան չստացվի, դուք չեք վշտանա, նպատակին հասնելու նորանոր փորձեր կձեռնարկեք և ի վերջո կստանաք այն, ինչին վաղուց էիք ձգտում: Շրջապատողներին գործերին ձեր մոտեցումը դուր կգա, շատերը կփորձեն ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:

Օրը հարմար է գնումների ու գործարքների համար: Շատ Կույսեր իրենց մեջ գործարարի ջիղ կհայտնաբերեն, որի մասին նույնիսկ գլխի էլ չէին ընկնում: Բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք:

ԿՇԵՌՔ. Զգույշ եղեք: Կարևոր կլինի չտաքանալն ու որոշումների հարցում չշտապելը, հատկապես եթե դրանք կարևոր են ոչ միայն ձեզ համար: Օրվա առաջին կեսին հավասարակշռությունը պահպանելը դժվար կլինի: Պահի ցանկությունները, հակասական հույզերը, գայթակղությունները շատ կլինեն: Աշխատեք գոնե խուսափել չարդարացված ռիսկից, խաղասեղանին էլ շատ բան չդնել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու հաճելի կանցնի: Մինչ այդ որոշակիություն կմտցնեք առաջնահերթությունների ու ծրագրերի հարցում, կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել և ով կարող է ձեզ դրանում օգնել: Երեկոն հարմար է ընկերների կամ սիրելիի հետ հանդիպելու համար:

ԿԱՐԻՃ. Հրաշալի օր է շփումների համար: Դուք արագ կկռահեք, թե ինչ են ձեզանից սպասում, հեշտությամբ մոտեցում կգտնեք նրանց, ում հետ առաջ հաշտ չէիք: Չի բացառվում՝ դուք մտածեք, թե ինչպես կարող եք իրագործել մտերիմների ցանկությունները, իրականություն դարձնել այն, ինչի մասին առաջ միայն երազել կարելի էր: Աստղերը ձեր կողմից կլինեն, դուք պատրաստ կլինեք օգտվել դրանից աշխարհն ավելի լավը դարձնելու համար:

Կարող եք զբաղվել ուշադրություն, կենտրոնացվածություն պահանջող բարդ գործերով: Դուք չեք շեղվի, ոչինչ աչքաթող չեք անի, միշտ ուշադրություն կդարձնեք կարևոր մասերին: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Օրվա առաջին կեսը հարմար է գաղափարներով կիսվելու, ծրագրերի մասին պատմելու համար: Չի բացառվում՝ մտածածն իրագործելու հարցում օգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Այդ հատվածում հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Որոշ Աղեղնավորներ այսօր նոր ընկերներ կգտնեն, մյուսները կսիրահարվեն և, իհարկե, փոխադարձ:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին ծրագրերը, ավարտել այն գործերը, որոնց արդեն մեծ ուժեր եք նվիրել: Եթե վերջերս մանր-մունր իրեր եք կորցրել, արժե զբաղվել մաքրությամբ. այդ իրերը ամենաանսպասելի վայրերում գտնելու շանս կա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Հրաշալի օր է ծրագրերով կիսվելու և նախաձեռնող լինելու համար: Եթե ոչ բոլորին դուր գան ձեր գաղափարները, մի վշտացեք: Ժամանակը ցույց կտա, թե որքան հաջող էին ձեր մտահղացումները, քննադատներն էլ շուտով կմտափոխվեն ու կուզենան ձեզ օգնել:

Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները: Նրանք ինչ-որ հետաքրքիր բան կպատմեն, պիտանի տեղեկատվություն կհայտնեն: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ: Ձեզ համար կարևոր մարդու հետ հարաբերությունները ավելի ջերմ ու վստահելի կդառնան: Կուզենաք շատ բաների մասին խոսել: Կարևոր կլինի տարաձայնություններից և անհասկացողությունից չվախենալը:

ՋՐՀՈՍ. Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, արժե շտապել դրանց իրագործման հարցում: Առավոտը շատ արդյունավետ կանցնի: Միայն մի քանի ժամվա ընթացքում կանեք այն, ինչի համար մեկ ուրիշ ժամանակ ավելի շատ ժամանակ կպահանջվեր: Համատեղ գործողությունների մասին հեշտությամբ կպայմանավորվեք ընկերների և հին ծանոթների հետ: Ձեր շատ նախաձեռնություններ աջակցություն կստանան:

Օրվա երկրորդ կեսին անիմաստ խառնաշփոթից խուսափել հազիվ թե ստացվի: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, և դա կշեղի: Դուք չեք նյարդայնանա, ոչ մեկի վրա չեք բարկանա, կպահպանեք լավ տրամադրությունը:

ՁԿՆԵՐ. Բավական անհանգիստ կանցնի օրվա առաջին կեսը: Այդ հատվածում հաճախ կտագնապեք դատարկ բաների պատճառով, կանհանգստանաք նրա համար, ինչը, հնարավոր է, երբեք տեղի չունենա: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով թև կտա ձեզ, կուրախացնի, կօգնի դրական տրամադրվել:

Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Նույնիսկ բարդ զրույցները կկարողանաք այնպես վարել, որ ոչ ոք չի բարկանա ու չի վիրավորվի, իսկ մարդիկ, որոնք նախկինում համառությամբ էին աչքի ընկնում, զիջումների կգնան: Հնարավորություն կունենաք հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, վերականգնել հին կապերը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն
Ամենադիտված